«Պանատինաիկոս» – «Բրագա»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 29 օգս 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Պանատինաիկոս» (Հունաստան) – «Բրագա» (Պորտուգալիա) Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային մրցաշարը մոտենում է, առջևում որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպումներն են: Թոփ առաջնություններին ՈՒԵՖԱ-ի տված արտոնություններից հետո այստեղ թոփ ակումբներ չենք տեսնում, փոխարենը՝ շանս են ստացել նրանք, ովքեր գլխավոր եվրագավաթի համն ու հոտը զգում են մեծ տոներով:

Այսօր կխոսեմ «Պանատինաիկոս» – «Բրագա» հանդիպման մասին: Պորտուգալիայում կայացած խաղում 2-1 հաշվով հաղթեց «Բրագան»: Սակայն հունական ակումբն ի սկզբանե ընտրել էր այսպես կոչված «արտագնա» խաղի մարտավարությունը և բավականին զգույշ ֆուտբոլ էր խաղում: Դա աշխատեց առաջին խաղակեսում, բայց երկրորդի սկզբում բաց թողած գոլը խառնեց Իվան Յովանովիչի խաղաքարտերը: Մինչև «Պանատինաիկոսը» փորձում էր ուշքի գալ, բաց թողեց երկրորդը: 73-րդ րոպեից հյուրերի առջև դրված խնդիրը մեկն էր՝ խփել մեկ պատասխան գնդակ, այլապես հաղթանակը դիմակայությունում կվտանգվեր, ինչպես միայնակ աֆրիկյան գոմեշի կյանքն առյուծների փրայդի առջև: Գրեթե ամեն ինչ նժարին դրած հույներն իրենց նպատակին հասան ավելացված հինգերորդ րոպեին: Դանիել Մանսինիի խփած գնդակը թիմերի շանսերն ընհանուր դիմակայությունում կրկին հավասարեցրեց:

Ինչու հավասարեցրե՞ց, որովհետև հունական ակումբները տանն ի սկզբանե որոշակի առավելություն են ունենում մրցակիցների նկատմամբ: «Պանատինաիկոսի» երկրպագուները թույլ չեն տա, որ «Բրագայի» ֆուտբոլիստներն իրենց հարմարավետ պայմաններում զգան: Չեմ բացառում, որ գործը կհասնի լրացուցիչ ժամանակի, նույնիսկ 11 մետրանոց հարվածաշարի, բայց «Պանատինաիկոսի» հաղթանակին հիմնական ժամանակում հավատում եմ կուրորեն: Գործակիցն էլ այնպիսին է, որ հաստատ արժե փորձել:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/29 օգս
«Պանատինաիկոս» - «Բրագա» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ