«Պալերմո» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 12 մրտ 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իտալական Ա Սերայի 28-րդ տուրի «Պալերմո» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ արդյունավետ խաղում «գայլերն» առնվազն չեն պարտվի: 

Իտալական Ա Սերիայի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ Թուրինում, որտեղ «Յուվենթուսը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ: Բնականաբար, սա ոչ միայն Իտալիայի, այլև ամբողջ ֆուտբոլային Եվրոպայի կենտրոնական հանդիպումն էր, բայց դա չի նշանակում, որ մյուս հանդիպումները պակաս հետաքրքիր են: Օրինակ՝ «Ռենցո Բարբերա» մարզադաշտում Իտալիայի առաջնության 28-րդ տուրում կկայանա շատ հետաքրքիր հանդիպում, որում կմրցեն «Պալերմոն» ու «Ռոման»: Վերջին տարիներին «Պալերմոն» բավական հաջող է հանդես գալիս Իտալիայի առաջնությունում, համաշխարհային ֆուտբոլին նվիրել է բազմաթիվ աստղեր, ինչպիսիք են Խավյեր Պաստորեն և Էդինսոն Կավանին: Եվ բնականաբար, այս տարի թիմը պետք է պայքարեր եվրոպական գոտում տեղ զբաղեցնելու համար: Իսկ ահա «Ռոման», ինչպես միշտ, պայքարում է չեմպիոնի կոչման համար, բայց նորից պետք է նշել, ինչպես միշտ, զիջում է «Յուվենթուսին»:

Ի տարբերություն նախորդ մրցաշրջանների՝ սիցիլիական ակումբն այս տարի ոչ մի կերպ չի տպավորում, այլ հակառակը՝ պայքարում է Ա Սերիայում իր տեղը պահպանելու համար և դա, պետք է նշել, անում է ոչ այնքան հաջող, որովհետև թիմը մի քանի հանդիպում անընդմեջ պարտվում է և բավականին անկայուն է հանդես գալիս: Բնականաբար, «Ռոմայի» հետ հանդիպումը շատ ծանր է լինելու և դժվար է ակնկալել, որ «Պալերմոն» կկարողանա որևէ միավոր վաստակել: «Պալերմոյի» կազմում կան նաև կորուստներ: Մասնավորապես՝ աջ պաշտպանի գոտում խաղալու է Մորգանելլան և դրա պատճառն այն է, որ հիմնական եզրային պաշտպան Ռիսպոլին է բացակայելու: Չի խաղալու նաև երիտասարդ եզրային պաշտպան Բալոգը: Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս գալու Սալային:

«Ռոմայում» անհամեմատ ավելի քիչ են  կորուստները: Մասնավորապես՝ միայն մեկը, որակազրկված է Կոստաս Մանոլասը: Ընդհանրապես «Ռոման» բավականին անհաջող հանդես եկավ վերջին խաղերում: Նախ՝ սկզբունքային մրցավեճում 1:2 հաշվով պարտվեց «Նապոլիին», ինչը բավական հետ գցեց «Ռոմային» Իտալիայի առաջնությունում, մանավանդ այն պարագայում, որ «Ռոման» կարող էր մոտենալ «Յուվենթուսին», որովհետև թուրինցիները ոչ-ոքի էին խաղացել «Ուդինեզեի» հետ: Փաստացի՝ եթե այսօր էլ «Ռոման» միավորներ կորցնի «Պալերմոյի» հետ խաղում, թիմն այլևս չի կարողանա պայքարել չեմպիոնի կոչման համար: Բայց պետք է հաշվի առնել, որ առջևում «Լիոնի» հետ պատասխան հանդիպումն է, որում «Ռոման» պետք է առնվազն երկու գնդակի տարբերությամբ հաղթի, որովհետև առաջին խաղում պարտվել է 2:4 հաշվով: Այս պարագայում լինելու են ռոտացիաներ: Այսօր խաղադաշտ դուրս կգա Ժուան Ժեզուշը, ինչպես նշում է Gazzeta dello Sports-ը: Ինչպես նաև, ենթադրում եմ, որ խաղալու հնարավորություն կստանան Էլ Շաարավին կամ Դիեգո Պերոտտին, որպեսզի հանգստանա Ռաջա Նաինգոլանը: Եթե նա խաղադաշտ դուրս գա, ապա միայն 20-30 րոպե, և եթե դրա անհաժեշտությունը լինի:

Ինչ վերաբերում է հանդիպման ելքին, ապա այստեղ շատ պետք չէ ծավալվել: Իմ կարծիքով՝ «Ռոմայի» հաղթանակն ամենաիրատեսական խաղադրույքն է, բայց գործակիցը 1,4 է: Այդ պատճառով կընտրեմ ավելի բարձր գործակցով այս տարբերակը՝ 1,76 գործակցով «X2 և տոտալ 2,5 գոլից շատ»:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 28-րդ տուր
23:45/12 մրտ
«Պալերմո» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ