«Պայդե» – «Արարատ–Արմենիա»: Հյուրերին բարդ խաղ է սպասվում

20:00, 28 հլս 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Պայդե» – «Արարատ–Արմենիա» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Երևանում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։ Ինչպես այդ, այնպես էլ պատասխան խաղում ֆավորիտ է համարվում «Արարատ-Արմենիան»։ 2 թիմերն էլ առաջին խաղից հետո ներքին առաջնության հանդիպում չեն անցկացրել։ Այսինքն՝ շաբաթական ցիկլով պատրաստվել են այս խաղին։

Բարդ հանդիպում է սպասվում «Արարատ-Արմենիային»։ Կանխատեսում կատարելն էլ բավականին դժվար է։ Կարծում եմ, որ այս դիմակայությունում հաղթողը կվճռվի լրացուցիչ ժամանակում կամ նույնիսկ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում։

Թիմերը չեն ցանկանա ռիսկի դիմել։ Էստոնական «Պայդեն» նորից կարող է գործել երկրորդ համարով և կենտրոնանալ հակագրոհների վրա։ Վարդան Բիչախչյանի թիմն էլ պետք է առաջին հերթին արդյունավետ գործի դիրքային գրոհների ժամանակ։

Ընտրում եմ խաղը կավարտվի ոչ-ոքի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 3․02 գործակիցը։ Մակարդակների զգալի տարբերություն չկա թիմերի մեջ։ Եթե նույիսկ ֆավորիտ համարվող «Արարատ-Արմենիան» բացի հաշիվը, ապա տանտերերը կարող են խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Իսկ Վարդան Բիչախչյանի թիմը դեռևս այն մարզավիճակում չէ, որ կարողանա արտագնա խաղում վստահ հաղթանակ տանել՝ 2-3 գոլ խփելով։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:00/28 հլս
«Պայդե» – «Արարատ–Արմենիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ