«Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխություն․ Տարվա լավագույն դերասան․ Կանխատեսում ԲՌ թիմից

05:00, 25 փտր 2019

Համաշխարհային կինոյի կենտրոնակայում՝ Լոս Անջելեսում, երկուշաբթի առավոտյան՝ Երևանի ժամանակով 05։00-ին, կկայանա ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխությունը, որը թվով 91-րդն է։ «Բուքմեյքերների ռեյտինգը» որոշել է հայացք նետել գլխավոր անվանակարգի՝ տարվա լավագույն դերասանի կոչման վրա։ 

Հոլիվուդի Դոլբի թատրոնում փետրվարի 25-ին հավաքվելու են համաշխարհային կինոմատոգրաֆի ամենահայտնի դեմքերը։ Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա անկասկած պետք է փաստենք, որ այս տարվա ինտրիգը չափազանց մեծ է թե՛ տարվա ֆիլմի, թե՛ լավագույն դերասանի անվանակարգերում։

Առաջին պլանի դերի համար տարվա լավագույն դերասան անվանակարգում նոմինացվել են Բրեդլի Կուպերը (A Star is Born), Քրիստիան Բեյլը (Vice), Ռամի Մալեկը (Bohemian Rhapsody), Ուիլլեմ Դեֆոն ( At Eternity’s Gate) և Վիգգո Մորտենսենը (Green Book):

Բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում Ռամի Մալեկին, բայց եկեք նրան անդրադառնանք փոքր-ինչ ուշ։ Բրեդլի Կուպերի համար «A star is born»-ը ավելին էր քան ուղղակի հերթական ֆիլմ լինելը։ Տաղանդաշատ դերասանի համար սա ռեժիսորական նորամուտ էր, որը իմ սուբյեկտիվ կարծիքով հրաշալի ստացվեց։ Կուպերը ֆավորիտների թվում չէ, և դժվար թե Դոլբի թատրոնում նա տանի այս մրցանակը։ Այո՛, ֆիլմում նա գերազանց դերասանական խաղ է մատուցել, բայց եթե զուգահեռներ տանենք նրա մրցակիցների հետ, Կուպերը, կարծում եմ, տանուլ կտա։ Կուպերի հաղթանակի համար սահմանված է 26 գործակիցը։

Քրիստիան Բեյլ։ 2011 թվականին նա նվաճել է դերասանի համար այդքան բաղձալի թվացող Օսկար-ը, սակայն տղամարդկանց երկրորդ պլանի դերի համար։ Խոսքը գնում է ռեժիսոր Դեվիդ Ռասսելի «The fighter» ֆիլմի մասին։ Բեյլը «Vice»-ում նկարահանվելու համար մեծագույն զոհողությունների է գնացել ու մեծ քանակությամբ քաշ գցել, ինչից հետո նրա մոտ ի հայտ են եկել առողջական որոշակի խնդիրներ։ Քրիստիանը խոստովանել է, որ հաջորդ անգամ նման բանի գնալուց առաջ շատ ավելի երկար է մտածելու։ Բուքմեյքերները նրա հաղթանակի համար սահմանել են 5 գործակիցը։ Բացառված չէ, որ հենց Քրիստիան Բեյլը նվաճի «Օսկարը»։ Չնայած ինչ էլ լինի, նրան ավելի շատ հիշելու են «The Prestige»-ով ու «The Dark Knight»-ով։

Վիգգո Մորտենսենի և Ուիլլեմ Դեֆոյի մասին, ցավոք, չեմ կարող այնքան բովանդակալից խոսել, ինչքան որ մնացած երեքի։ Պատճառներից մեկն այն է, որ նրանց մասնակցությամբ ֆիլմերը դեռ չեմ հասցրել դիտել։ Մյուսն էլ այն, որ բուքմեյքերները գրեթե չեն հավատում նրանց հաղթանակին։ Եվ իսկապես նրանք լուրջ տարիքային տարբերություն ունեն իրենց մրցակիցների նկատմամբ ու դժվար թե վերջին տարիների ձևավորված ավանդույթը խախտվի ու հաղթանակ տանի 60-ամյա կամ 63-ամյա դերասանը։ Մորտենսենի հաղթանակի համար սահմանվել է 34, իսկ Դեֆոյի հաղթանակի համար՝ 101 գործակիցը։

Ձեզնից յուրաքանչյուրը վերջին մի քանի ամսվա ընթացքում ոչ մեկ անգամ են լսել լեգենդար Queen խմբի ու Ֆրեդի Մերքյուրիի անունը։ Այդ ամենը ի շնորհիվ «Bohemian Rhapsody» ֆիլմի և, իհարկե, ֆիլմի գլխավոր դերակատար՝ Մերքյուրիի կերպարը մարմնավորած Ռամի Մալեկի։ Շատերի պնդմամբ, նա նվաճելու է «Օսկարը»։ Իր դերի համար Մալեկը արդեն նվաճել է «Ոսկե գլոբուսը»։ Անկեղծ ասած, դժվար կլինի պատկերացնել նրա պարտությունը ամբողջ աշխարհում երաժշտական նման հեղափոխություն անելուց հետո։ Ամբողջ աշխարհում մարդիկ նորից Queen են լսում։ Նա այնպես է մնացել Մերքյուրիի կերպարի ու դերի տակ, որ անգամ մինչև հիմա խոսում ու քայլում է նրա պես։ Կինոքննադատները բացառում են «Bohemian Rhapsody»-ի հաղթանակը տարվա ֆիլմ անվանակարգում։ Պատճառը, հավանաբար, գլխավոր հերոսի սեռական շեղվածությունն է, որի վրա ֆիլմում կա շեշտադրում։ Սակայն Մալեկի դերասանական խաղը ու լեգենդար Ֆրեդի Մերքյուրիի կերպարին երկրորդ կյանք տալու փաստը կարծես թե կասկած չի թողնում, որ հենց նա է նվաճելու «Օսկարը»։ Բուքմեյքերները ևս վստահ են։ Սահմանված է 1,14 գորխակիցը։

Ամեն դեպքում, վայելե՛ք «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությունը ու դիտե՛ք որակյալ ու լավ ֆիլմեր․․․

Օրդինար: Չխաղարկված
«Օսկար» 91-րդ ամենամյա մրցանակաբաշխություն
05:00/25 փտր
Լավագույն դերասան առաջին պլանի դերի համար
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0