«Օսկար 2016»-ի կանխատեսում. Դիանա Մարտիրոսյան (կինոքննադատ). ԴիԿապրիոն կստանա բաղձալի արձանիկը, «Փրկվածը»՝ ոչ

05:00, 29 փտր 2016
Խաղում է
Փետրվարի 28-ին Լոս-Անջելեսի «Դոլբի» թատրոնում կկայանա «Օսկարի» ամենամյա մրցանակաբաշխությունը, որը թվով 88-րդն է: «Բուքմեյքերների Ռեյտինգը» շարունակում է ներկայացնել կինոաշխարհի ներկայացուցիչների կարծիքները: Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում կանխատեսում է արել ամենաշատ քննարկվող անվանակարգերի հաղթողների վերաբերյալ:

Լավագույն ֆիլմ

Կանխատեսում՝ «Իջեցման խաղ»/The Big Short

Այս անվանակարգում հաղթողը «Փրկվածը» չի լինի, քանի որ Ինյարիտուն նախորդ տարի «Բըրդմենի» համար «Օսկար» նվաճել էր, եւ շատ քիչ դեպքեր են եղել մրցանակաբաշխության մեջ, որ ինչ-որ մեկը երկու տարի անընդմեջ վեր պարզի պատվավոր մրցանակը (Հենքսը եւ էլի մի քանիսը): Եվ եթե ոչ «Փրկվածը», ապա «Իջեցման խաղը», որովհետեւ Ամերիկան սիրում է մեծ ֆիլմեր, մեծ իրադարձությունների մասին: Կինոնկարը 2008 թվականին ամերիկյան տնտեսական ճգնաժամի մասին է, այսպես ասած բիզնես-ֆիլմ է, եւ եթե այս ֆիլմում չխաղային Բրեդ Փիթը, Քրիստիան Բեյլը, Ռայան Գոսլինգը, ապա այն մեծ հաջողություն չէր ունենա: Ճիշտ է, պատմությունը հետաքրքիր է, բայց հանդիսատեսի լայն շրջանակի համար չէ, օրինակ՝ 18 տարեկան աղջկան դժվար թե հետաքրքիր լինի միջնորդների, ճգնաժամի մասին ֆիլմը, այդ պատճառով էլ ավելի շատ ուշադրություն գրավելու համար ռեժիսորը հրավիրում է հանրահայտ դերասանների: Ինձ թվում է ՝ լավագույն ֆիլմը կլինի հենց «Իջեցման խաղը», քանի որ «Փրկվածն» ավելի շատ օպերատորական աշխատանք է, եւ դրա համար կարող է մրցանակ ստանալ Լյուբեցկին (ֆիլմի օպերատորը), բայց օսկարյան մտածելակերպով տրամաբանական կլինի հենց Փիթի եւ Բեյլի մասնակցությամբ կինոնկարի հաղթանակը:

Օրդինար: Պարտված
Լավագույն ֆիլմ
05:00/29 փտր
«Օսկար-2016»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Լավագույն ռեժիսոր

Կանխատեսում՝ Ադամ Մըքքեյ («Իջեցման խաղ») կամ Թոմ ՄաքՔարթի («Ուշադրության կենտրոնում»/Spotlight)

Բացառում եմ Ինյարիտուին վերոնշյալ պատճառով: Բացառում եմ նաեւ Ջորջ Միլերին («Խելագար Մաքսը. զայրույթի ճանապարհը»/Mad Max: Fury Road), քանի որ ֆիլմն ավելի շատ զվարճանալու համար էր: «Սենյակ»-ի համար Աբրահամսոնը դժվար թե «Օսկար» ստանա, քանի որ սա այն ֆիլմը չէ, որն իռլանդացի անհայտ ռեժիսորին նման մակարդակի մրցանակ կպարգեւի: Կհաղթի ամերիկացիներից մեկը՝ կամ Թոմ ՄաքՔարթին, կամ Ադամ Մըքքեյը: Երկուսն էլ հավասար շանսեր ունեն, այս հարցում որեւէ մեկին առավելություն տալ չեմ կարողանում:

Օրդինար: Պարտված
Լավագույն ռեժիսոր
05:00/29 փտր
«Օսկար-2016»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Լավագույն անիմացիոն ֆիլմ
05:00/29 փտր
«Օսկար-2016»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Լավագույն դերասան

Կանխատեսում՝ Լեոնարդո ԴիԿապրիո («Փրկվածը»/The Revenant)

Հիմնականում «Ոսկե գլոբուս», եւ հատկապես Գիլդիայի մրցանակը ստանալու դեպքում դերասանը նվաճում է նաեւ «Օսկարը», քանի որ երկուսն էլ նույն համակարգով են ընտրվում: Լեոյի գլխավոր մրցակիցը Էդդի Ռեյդմենն է «Դանիացի աղջիկը» ֆիլմից: Բայց նրա հաղթանակն էլ է քիչ հավանական, քանի որ երկու տարի անընդմեջ «Օսկար» նվաճել եզակիներին է հաջողվել, ինչպես օրինակ Թոմ Հենքսն է: Եվ վերջապես եկել է ժամանակն արդեն Լեոնարդոյին մրցանակ տալու: Լինում է նաեւ այդպես, որ հաղթում են ոչ թե կոնկրետ ֆիլմի, այլ առհասարակ ունեցած նվաճումների համար: Լավագույն դերասան կլինի ԴիԿապրիոն ոչ թե միայն այս կինոնկարի համար, այլեւ, քանի որ ժամանակն է եկել:

Օրդինար: Պարտված
Լավագույն ռեժիսոր
05:00/29 փտր
«Օսկար-2016»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Լավագույն դերասանուհի

Կանխատեսում՝ Բրի Լարսոն («Սենյակը»/Room)

Շատ դերասանուհիներ կան, որ մեծ ֆիլմով հայտնում են իրենց մասին աշխարհին: Եվ մի քանի օր առաջ, երբ Բրի Լարսոնը ստացավ Գիլդիայի մրցանակը, դա ակնարկ էր, որ նա նաեւ կնվաճի պատվավոր արձանիկը: Այս անվանակարգում նա բացարձակ ֆավորիտ է:

Օրդինար: Հաղթած
Լավագույն դերասան
05:00/29 փտր
«Օսկար-2016»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Երկրորդ պլանի լավագույն դերասան

Կանխատեսում՝ Թոմ Հարդի («Փրկվածը»/The Revenant)

Տղամարդկանցից երեւի թե Թոմ Հարդին: Նա հիմա շատ ակտիվ նկարահանվում է մի քանի ֆիլմերում, եւ եթե տարիներ առաջ նա հասարակ բրիտանացի դերասան էր, հիմա բավական կոմերցիոն է, եւ այսպես ասած՝ իր դիրքերը կամրապնդի «Փրկվածում» դերի համար «Օսկար» նվաճելով: Ստալոնեին բացառում եմ, քանի որ այն, ինչը նա ցույց տվեց, մենք արդեն տեսել էինք, ոչ մի նորություն չկար, իսկ «Օսկարը» սիրում է նորամուծություններ, երբ դերասանը արտաքինն է փոփոխում դերի համար, ինչ-որ էքստրեմալ պայմաններում է լինում: Իսկ Ստալոնեն սիրված է, բայց նա «լայն շրջանակներ» չունի:

Օրդինար: Հաղթած
Լավագույն դերասանուհի
05:00/29 փտր
«Օսկար-2016»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի

Կանխատեսում՝ Ջենիֆեր Ջեյսոն Լի («Անտանելի ութնյակը»/The Hateful Eight)

Տարանտինոյին գրեթե միշտ զրկում են մրցանակներից, դրա փոխարեն նրա դերասաններն են հաղթում: Այստեղ առաջնորդվելով նաեւ բացառության սկզբունքով՝ կարծում եմ, որ կհաղթի Ջենիֆեր Ջեյսոն Լին:

Օրդինար: Պարտված
Երկրորդ պլանի լավագույն դերասան
05:00/29 փտր
«Օսկար-2016»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

Լավագույն անիմացիոն ֆիլմ

Կանխատեսում՝ «Գլուխկոտրուկ»/Inside out

Կարծում եմ, լավագույն անիմացիոն ֆիլմ կճանաչվի Inside out-ը, քանի որ այս տարվա նոմինանտներից ամենահաջողվածն է: Կարելի է ասել, որ մրցակցությունից դուրս է:

Օրդինար: Պարտված
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
05:00/29 փտր
«Օսկար-2016»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ