«Ռեալ» – «Օսասունա»: Եգոր Տիտովի կանխատեսումը

23:00, 02 հկտ 2022
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Ռեալ» – «Օսասունա» Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

«Ռեալը» շարունակում է մեծ ճնշում զգալ «Բարսելոնայի» կողմից։ Մեկնարկային տուրում ոչ-ոքիից հետո կատալոնացիները տարել են 6 անընդմեջ հաղթանակ։ «Ռեալը» դեռ միավորներ չի կորցրել՝ 6 խաղում նույնքան հաղթանակ։ Կառլո Անչելոտիի թիմի հետ ամեն բան կարգին է։ Նույնիսկ առանց Քարիմ Բենզեմայի թիմն իր կարգը կասկածի տակ չդրեց։ Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից առաջ եղավ կարևոր հաղթանակ «Աթլետիկոյի» դեմ դերբիում։ Իսկ հիմա Բենզեման պատրաստ է խաղալուն։ «Ռեալի» հարձակման գիծը կլինի ավելի ուժեղ ու անկանխատեսելի։

Ընտրում եմ Վինիսիուսի գոլը։ Բրազիլացին շատ լավ տեսք ունի։ Նրա արագության ու դրիբլինգին ավելացել են նաև լավ հարվածները, գրոհների խելացի եզրափակումն ու գոլային հոտառությունը։ Կլինի նաև Բենզեման, որը երբեք ագահություն չի անում և կարող է գոլային փոխանցում կատարել բրազիլացուն։ Բացի այդ, ֆրանսիացի հարձակվողի առկայության դեպքում Վինիսիսուսի վրա կլինի ավելի քիչ ուշադրություն։

«Օսասունան» վատ թիմ չէ, և 6 խաղում տարել է 4 հաղթանակ։ Պամպլոնայի թիմը վտանգավոր է տնային խաղերում։ Հանդիպումը բաց կթողնի տանտերերի հարձակման գծի առաջատարը։

Սպասում եմ «Ռեալի» հաղթանակն ու Վինիսիուսի գոլը։

Օրդինար: Հաղթած
Լա լիգա
23:00/2 հկտ
«Ռեալ» – «Օսասունա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ