«Օսասունա» — «Մալագա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

23:45, 27 հնվ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին վիդեոկանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 20-րդ տուրի «Օսասունա» — «Մալագա» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կկարողանան փոխանակվել գոլերով: 

«Էլ Սադար» մարզադաշտում վերջին ժամանակներս շատ գոլեր են խփվում: «Օսասունան» նախորդ տնային խաղում զիջեց «Սևիլիային» 3:4, դրանից առաջ 3:3 խաղաց «Վալենսիայի» հետ: «Օսասունան» բոլորից շատն է գոլ բաց թողել Պրիմերայում, իսկ Պամպլոնա ժամանած «Մալագան» մտնում է առաջնության ամենից հաճախ գոլ ընդունած թիմերի հնգյակում: Միևնույն ժամանակ ներկայիս մրցակիցները բավական շատ են խփում: «Օսասունան» համակրելի հարձակման գիծ ունի և զգալիորեն գերազանցում է մնացած աութսայդերներին խփած գնդակների քանակով: «Մալագան» գոլերի քանակով ընթանում է 9-րդ տեղում՝ վատ չէ մրցաշարային աղյուսակում 14-րդ տեղի թիմի համար:

Երկու թիմերն էլ ծանր իրավիճակում են՝ «Օսասունան» ընթանում է վերջին տեղում, իսկ «Մալագան» 4 անընդմեջ պարտություն է կրել և առաջին անգամ նոր մարզչի օրոք խաղում է մի մրցակցի դեմ, որն այդքան էլ ուժեղ չէ: Ծանր մրցաշարային իրավիճակը ստիպելու է երկու թիմերին խաղալ հաղթանակի համար: Այնպես որ, այստեղ արդյունավետ խաղի համար բոլոր նախադրյալները կան: Հեռանկարային է թվում «տոտալ 2,5 գոլից շատ» խաղադրույքը, բայց ընտրում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: Առաջին շրջանում այս մրցակիցների հանդիպումը, ի դեպ, ավարտվել է 1:1 հաշվով:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 20-րդ տուր
23:45/27 հնվ
«Օսասունա» - «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ