«Օսասունա» – «Բարսելոնա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
Լա լիգայի համար սովորական իրավիճակ՝ թիմերից մեկը շաբաթվա ընթացքում ծանր եվրագավաթային հանդիպում է անցկացրել, իսկ մյուսը թարմ ուժերով է մոտենում առաջիկա խաղին: «Բարսան» դեռ չի սկսել եվրագավաթային արշավը: Կատալոնացիները նոր են իմացել իրենց մրցակիցներին:
«Օսասունան» հասցրեց դուրս մնալ Կոնֆերենցիաների լիգայից: Մինչև այդ ՈւԵՖԱ-ն «Օսասունային» մեղադրում էր պայմանավորված խաղերի մեջ և որոշել էր զրկել եվրագավաթներից, ակումբն էլ համակերպվել էր և համապատասխան մինչմրցաշրջանային ծրագիր էր կազմել, սակայն հետո պարզվեց, որ ամեն ինչ կարգին է, իսկ թիմն արդեն բարոյապես պատրաստ չէր: Դրան գումարենք նաև այն, որ «Օսասունային» բաժին էր հասել բավականին ուժեղ մրցակից՝ բելգիական «Բրյուգեն»:
«Բարսան» տրանսֆերտային պատուհանի վերջին օրը հասցրեց վարձավճարով ձեռք բերել Ժոաու Կանսելուին և Ժոաու Ֆելիքսին: Կատալոնացիներն ապահովեցին կազմի խորությունը: Ամեն դեպքում, դժվար թե նորեկները դաշտ դուրս գան Պամպլոնայում:
«Բարսան» մեկնարկային 3 տուրում 7 միավոր է վաստակել: Կարծում եմ՝ հյուրերը կհաղթեն, չնայած այս ստադիոնում միշտ էլ բարդ է խաղալը:
Երկու տարբերակ ունեմ. «Բարսելոնայի» հաղթանակ, «Բարսելոնայի» հաղթանակ 1-2 գոլի տարբերությամբ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: