«Օրլանդո Մեջիք» — «Հյուսթոն Ռոքետս». Դմիտրի Դոնսկոյի կանխատեսումը

04:00, 24 դկտ 2015
Viasat Sport հեռուստաընկերությունում բեյսբոլի, ամերիկյան ֆուտբոլի, բասկետբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Դոնսկոյը կանխատեսում է արել NBA-ի կանոնավոր առաջնության «Օրլանդո Մեջիք» — «Հյուսթոն Ռոքետս» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կայանալու է այսօր ուշ երեկոյան, Օրլանդոյում: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը «+4» եւ ավելի տարբերությամբ հաղթանակ կտոնեն: 

«Օրլանդո Մեջիքի» համար առաջիկա հանդիպման գլխավոր հարցն է, թե արդյո՞ք խաղալու է Էլֆրիդ Պեյտոնը: Նախորդ խաղում ոտնաթաթի վնասվածքի պատճառով նրան հանեցին պարկետից: Դեռեւս նրա մասնակցությունը հարցականի տակ է, իսկ դա նշանակում է, որ որոշում կայացվելու է խաղից ընդամենը մեկ ժամ առաջ: Ցանկացած պարագայում պետք է հետեւել նորություններին: «Օրլանդո Մեջիք» — «Հյուսթոն Ռոքետս» առաջիկա հանդիպմանը ամենից շատ հետաքրքիր են հետեւյալ երկու գործոնները. Առաջինը՝ մեծերի դիմակայությունը: Այսպես, Դուայթ Հովարդը վերջին 7 խաղերին հավաքում է 15,7 միավոր եւ վերցնում 12,7 անդրադարձ: Մասնավորապես, Հովարդի այս ցուցանիշները օգնել են «Հյուսթոն Ռոկետսին» 3 հաղթանակ տանել: «Օրլանդոյում» այդպիսի խաղացող է Նիկոլա Վուչեւիչը, ով վերջին 8 խաղերից յուրաքանչյուրում իրացրել է նետումների կեսից ավելին: Անհավանական է, բայց այստեղ առավելություն ունի Վուչևիչը, ով կարող է իր օղակին մեջքով խաղալ, ինչպես նաև դուրս մղել Դուայթ Հովարդին 3-վարկյանանոց գոտուց, ինչը թույլ կտա իր թիմակիցներին ներխուժել այնտեղ: Վուչեւիչը կարողանում է նաեւ միջին տարածությունից նետումներ իրականացնել:

Երկրորդը՝ ինչպե՞ս խաղալ Ջեյմս Հարդենի դեմ, ով վատ մեկնարկից հետո սկսել է վստահություն ձեռք բերել: Վերջին 14 խաղերում նա մեկ խաղում վաստակում է 28,8 միավոր: Նոյեմբերին՝ թիմերի միջեւ Հյուսթոնում կայացած առաջին հանդիպմանը, Հարդենը վաստակեց 28 միավոր, որի ուղիղ կեսը տուգանայինի գծից: Ինչպես այն ժամանակ, այս անգամ եւս Հարդենի դեմ անհատապես կխաղա Վիկտոր Օլադիպոն: Ինչ վերաբերում է մեծերի պայքարին, ապա Վուչեւիչը վնասվածքի պատճառով բաց թողեց հաջորդ 3 հանդիպումները: Այսպիսով, առաջիկա հանդիպմանը կարելի է վերցնել «Մեջիքի» (-3,5, կարելի է նաեւ -5,5) ֆորայով խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
NBA-ի կանոնավոր առաջնություն
04:00/24 դկտ
«Օրլանդո Մեջիք» - «Հյուսթոն Ռոքետս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ