«Օրդաբասի» – «Փյունիկ»։ Հայաստանի չեմպիոնի համար բարդ է լինելու

19:00, 08 օգս 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Օրդաբասի» – «Փյունիկ» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպման վերաբերյալ։

«Օրդաբասին» Ղազախստանի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 3-րդ տեղը։ Առաջնությունն անցկացվում է գարուն-աշուն ձևաչափով։ Գրեթե յուրաքանչյուր տարի մրցաշրջանի այս հատվածում քննարկումներ են լինում, որ այդ ձևաչափով անցկացվող առաջնությունների թիմերն առավելություն ունեն հայկական ակումբների նկատմամբ։ Այնքան էլ համաձայն չեմ այդ մտքի հետ։

Այո, խաղային տոնուսի մեջ լինելը կարող է ազդել մարզավիճակի վրա, սակայն ամեն ինչ կախված է մրցակցի կարգից և ֆուտբոլիստների անհատական որակներից։

«Փյունիկն» ապացուցել է, որ կարող է պայքարել ցանկացած մրցակցի հետ, սակայն այս մրցաշրջանում երևանյան ակումբի համար բարդ են ստացվում արտագնա հանդիպումները («Դինամո Մինսկի» հետ գոլազուրկ ոչ-ոքի և պարտություն «Ստրուգայից»):

Կարծում եմ, որ Հայաստանի չեմպիոնը հաջորդ փուլ դուրս գալու լավ շանսեր ունի, բայց որոշիչ է լինելու պատասխան հանդիպումը։ Տնային խաղում ղազախական թիմն առավելություն կունենա։ Ընտրում եմ «Օրդաբասիի» հաղթանակը՝ 2․22 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
19:00/8 օգս
«Օրդաբասի» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ