«Օլիմպիակոս» – «Սլովան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 04 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Օլիմպիակոս» – «Սլովան» (Բրատիսլավա) Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի հանդիպման վերաբերյալ։

«Օլիմպիակոսն» իրոք զարմացրեց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ «Մաքաբիի» հետ առաջին խաղում հունական ակումբը հյուրընկալվելիս շատ լավ խաղ ցուցադրեց և տուն վերադարձավ ոչ-ոքի արդյունքով: Թվում էր՝ «կարմիր-սպիտակները» խաղում են իրենց տրիբունաների աչքի առաջ, որտեղ հեշտությամբ կարող են հաղթել ու դուրս գալ հաջորդ փուլ, բայց ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց. «Օլիմպիակոսն» անսպասելիորեն ջախջախիչ պարտություն կրեց՝ բաց թողնելով 4 անպատասխան գնդակ։

Ինչպես «Օլիմպիակոսը», այնպես էլ «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման հաջորդ փուլ դուրս գալու մեծ հեռանկար ուներ, բայց անմտորեն կորցրեց այն։ Բրատիսլավայի ակումբը հանդիպեց «Ֆերենցվարոշի» հետ, որի դեմ արտագնա հանդիպումն ավարտեց հաղթանակով՝ 2-1։ «Սլովանից» ամենաքիչն էին սպասում, որ թիմը կպարտվի սեփական խաղադաշտում։ Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում Տիգրան Բարսեղյանն ու ընկերներն ունեին առավելություն, սակայն հատկապես վերջնամասում կորցրին խաղի թելն ու հիմնական ժամանակի վերջում Ստանիսլավ Չերչեսովի տղաները բեկեցին հանդիպման ընթացքը՝ 4։1։

Հետաքրքիր է, բայց այս թիմերը միմյանց հետ մրցել են նաև նախորդ մրցաշրջանի Եվրոպա լիգայի որակավորման փուլում։ Նախորդ անգամ երկու խաղերի արդյունքում հաջողությունն ուղեկցել է հունական թիմին։ Իհարկե, երկու թիմերն էլ առաջին խաղում շատ զգույշ կլինեն։ Կարծում եմ, որ «Սլովանը» տանը չի պարտվի, գոլերի տեսանկյունից էլ երկրպագուները դժգոհ չեն լինի։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա
23:00/4 օգս
«Օլիմպիակոս» - «Սլովան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ