«Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Յուրահատուկ դիմակայություն է։ Առաջին հերթին այն պատճառով, որ 2 մարզիչներն էլ 2-րդ տարին անընդմեջ դուրս են բերում իրենց թիմերին եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։ Վինչենցո Իտալիանոյի գլխավորած «Ֆիորենտինան» նախորդ տարի պարտվել էր «Վեսթ Հեմին» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում։ Խոսե Լուիս Մենդիլիբարի գլխավորած «Սևիլիան» նախորդ մրցաշրջանում նվաճել էր Եվրոպա լիգայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Ռոմային»։
Իհարկե, այդ խաղում «Սևիլիայի» հաղթանակի «կերտողներից» մեկն անգլիացի մրցավար Էնթոնի Թեյլորն էր, որի վերաբերյալ դժգոհությունները երկար չէին դադարում։ Այս փաստերը հաշվի առնելով, միանշանակ, նախապատվությունը տալիս եմ Իտալիանոյի թիմին։ Նախ՝ «Ֆիորենտինան» կարգով գերազանցում է մրցակցին։ Բացի այդ, Իտալիանոն արժանի է գոնե 2-րդ փորձից հաջողության հասնելուն։ Մենդիլիբարն էլ կարող է բավարարվել նրանով, որ կիսաեզրափակիչում իր թիմը հաղթահարել է մրցաշարի գլխավոր ֆավորիտ «Ասթոն Վիլային»։
Այո, «Օլիմպիակոսն» առավելություն կունենա, քանի որ խաղը կայանալու է Աթենքում։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Ֆիորենտինան» 2-րդ փորձից կկարողանա նվաճել այս տիտղոսը։ Թիմը լավ մարզավիճակում է, ժամանակ է ունեցել պատրաստվելու համար և լուրջ կորուստներ չունի։ Հաշվի առնելով, որ եզրափակիչներն անկանխատեսելի են լինում, ընտրում եմ «Ֆիորենտինան» կդառնա գավաթակիր խաղադրույքը՝ 1․70 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: