«Օլիմպիակոս» – «Ֆիորենտինա»: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը
«Ֆիորենտինան» երկրորդ տարին անընդմեջ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում է: Վինչենցո Իտալիանոն հավանաբար վերջին մրցաշրջան է անցկանում Ֆլորենցիայում և փորձելու է դրական արդյունքով հեռանալ:
Նախորդ տարի «Վիոլան» վատ տպավորություն չթողեց: Ընթացիկ մրցաշրջանը հակասական կարելի է համարել, բայց վերջին հատվածում թիմը հավաքվեց և կրկին եվրագավաթային ուղեգիր նվաճեց:
Շատերն «Օլիմպիակոսի» հաջողությունն անակնկալ են համարում, բայց ամբողջ ճանապարհի ընթացքում հունական ակումբը կարգապահ և հստակ խաղային համակարգով թիմի տպավորություն թողեց: Մենդիլիաբարի կոլեկտիվը բավականին ագրեսիվ ֆուտբոլ էր խաղում և դրա վառ օրինակը խփած շատ գոլերն էին, ընդ որում, հույները բավականին լուրջ մրցակիցների անցան:
«Օլիմպիակոսն» այս մրցավեճում փոքրիկ առավելություն ունի, ճիշտ է, խաղալու է ոխերիմ մրցակից համարվող ԱԵԿ-ի ստադիոնում, բայց Աթենքն այս ակումբի տունն է:
Դժվար է այս զույգում ֆավորիտին առանձնացնելը, հետևաբար կողմերից ոչ մեկին նախապատվություն չեմ տա:
Գոլառատ հանդիպում եմ սպասում: Առաջարկում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից շատ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: