«Օլիմպիակոս»-«Արսենալ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:45, 09 դկտ 2015

«НТВ-Плюс» սպորտային հեռուստաընկերությունում անգլիական եւ ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Օլիմպիակոս»-«Արսենալ» հանդիպման վերաբերյալ:

Շատ բարդ հանդիպում է: «Արսենալը» առանց հիմնական ֆուտբոլիստների պետք է երկու գնդակի տարբերությամբ հաղթի Հունաստանում: Իհարկե, ցանկալի կլինի, որ անգլիական ակումբը դուրս գա հաջորդ փուլ: Բայց նույնիսկ առաջատարներով՝ «Արսենալը» մեծ ջանքերով կդիմակայեր «Օլիմպիակոսին», իսկ առանց նրանց՝ ավելի ու ավելի դժվար կլինի:

Խաղադրույք եմ կատարում, որ երկրորդ խաղակեսում առաջինից շատ գոլ կխվի: Առաջին հերթին, որպես կանոն՝ «Արսենալը» երկրորդ խաղակեսերում սկսում է լրջորեն ճնշել մրցակցին. այդպես եղավ «Սանդերլենդի» հետ խաղում, որտեղ թիմը հաղթեց երկրորդ խաղակեսում: «Արսենալը» լավ ֆուտբոլ խաղաց նաեւ Զագրեբի «Դինամոյի» հետ խաղի երկրորդ կեսում: «Տոտենհեմի» հետ տնային խաղում նույնպես ամեն ինչ որոշվեց երկրորդ կեսում:

Արսենալը կկենտրոնանա երկրորդ խաղակեսի վրա, քանի որ առաջինում այնպիսի մթնոլորտ կլինի, որ շատ դժվար կլինի խաղալը: Բացի դրանից, «Օլիմպիակոսը» երկրորդ խաղակեսերում շատ է խփում ու բաց թողնում: Այդպես եղավ «Բավարիայի» ու Զագրեբի «Դինամոյի» հետ խաղերում՝ ընդ որում ինչպես տանը, այնպես էլ դրսում:

Ավելի արդյունավետ երկրորդ խաղակեսի համար կան բոլոր նախադրյալները:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա 2015/16. Խմբային փուլ, 6-րդ տուր
23:45/9 դկտ
«Օլիմպիակոս»-«Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ