Ուշագրավ վիճակագրություն. Ֆրանսիա — Իռլանդիա

17:00, 26 հնս 2016
Խաղում է
«Ստադ դե Լյումիեր» մարզադաշտում կկայանա Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Ֆրանսիա — Իռլանդիա հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է ծանոթանալ այս հանդիպման վերաբերյալ Opta սերվիսի տրամադրած վիճակագրական տվյալներին, որոնք հրապարակվել են Betfair խաղադրույքների բորսայի բլոգում: 

— Ֆրանսիան նախորդ հինգ խաղերում չի պարտվել Իռլանդիային` տանելով երկու հաղթանակ և երեք անգամ խաղալով ոչ-ոքի: Ոչ-ոքի արդյունքի գործակիցը կազմում է 4,00:

— Իռլանդիան վերջին անգամ հաղթել է Ֆրանսիային 1981 թվականին: Գործակիցն այն բանի, որ իռլանդացիները սենսացիա կհեղինակեն, հաղթելով մրցաշարի տանտերերին, կազմում է 9,00:

— Այս թիմերի միջև վերջին հինգ խաղերում խփվել է չորս գոլ: Տոտալ 1,5-ից քիչ գոլի համար տալիս են 2,62 գործակիցը:

— Վերջին անգամ թիմերը մրցել են ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնության անցումային խաղերում: Այն ժամանակ Ռայմոն Դոմենեկի թիմն անցավ հաջորդ փուլ` առաջին խաղում հաղթելով 1:0 հաշվով և երկրորդում խաղալով ոչ-ոքի (1:1): Ֆրանսիայի անցման վրա կարելի է խաղադրույք կատարել 1,17 գործակցով:

— Ֆրանսիան սեփական հարկի տակ խոշոր մրցաշարերի վերջին 15 խաղերում չի պարտվել` դրանցից տասներեքում հաղթելով: Ֆրանսիացիների հաղթանակի գործակիցը 1,44 է:

— Վերջին անգամ ֆրանսիացիները Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում հաղթել են Եվրո-2000-ի եզրափակչում` Իտալիային: Իռլանդիայի չպարտվելու համար տալիս են 2,50 գործակից:

— Ֆրանսիացիները երկու անգամ անառիկ են պահել սեփական դարպասը, ինչը չէր եղել 1996 թվականից սկսած: Գործակիցն այն բանի, որ նրանք այս անգամ ևս գոլ բաց չեն թողնի, կազմում է 1,50: .

— Ֆրանսիան վերջին անգամ թույլ է տվել սեփական դարպասին ուղիղ հարված կատարել 205 րոպե առաջ` Ռումինիայի հետ խաղում 11 մետրանոցը: Տոտալ 2,5-ից քիչ գոլի համար տալիս են 1,44 գործակիցը:

— Ֆրանսիայի վերջին 10 գոլերից իննը տեղի է ունեցել ընդմիջումից հետո: Առաջին խաղակեսում ոչ-ոքիի և խաղում ֆրանսիացիների հաղթանակի գործակիցը 3,75 է:

— Այս մրցաշարում Ֆրանսիայի չորս գոլերից երեքում մասնակցություն է ունեցել Դիմիտրի Պայետը: Նրա գոլի համար տալիս են 3,00 գործակիցը:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
17:00/26 հնս
Ֆրանսիա - Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ