Ուրուգվայ — Պորտուգալիա. Եգոր Տիտովի կանխատեսումը

22:00, 30 հնս 2018
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Ուրուգվայ — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ: Տիտովի կարծիքով՝ այս խաղի հիմնական արդյունքում ոչ-ոքի կլինի: 

Այնպես է ստացվել, որ եթե մրցակցիը փակում է Ռոնալդուին, ապա Պորտուգալիայի շանսերը քչանում են: Մնացած ֆուտբոլիստները հազվադեպ են նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնում: Բոլորը շատ են սովորել նրան, որ Կրիշտիանուն ամեն ինչ ինքը կանի՝ գոլ կխփի կամ փոխանցում կկատարի:

Ուրուգվայը ևս թոփ մակարդակի ֆուտբոլիստներ ունի: Դա Կավանին է, Սուարեսը, կենտրոնական պաշտպաններ Գոդինն ու Խիմենեսը: Սակայն Ուրուգվայը նաև թիմային խաղ ունի: Այս թիմը հատկապես լավ է պաշտպանվում: Ուրուգվային գոլը խփելը չափազանց բարդ է, դրա համար պետք է ինչ-որ չտեսնված բան անեն: Հարավամերիկացիները վաղուց գոլ բաց չեն թողել: Դիեգո Սիմեոնեի ցուցումները հավաքականում ևս ազդում են Գոդինի և Խիմենեսի վրա:

Սակայն Ուրուգվայն այս մրցաշարում Պորտուգալիայի ընտրանու մակարդակի թիմի հետ չի խաղացել: Կարևոր է փակել Ռոնալդուին: Այլ հարց է կստացվի՞, թե՞ ոչ: Այնուամենայնիվ պորտուգալացիները Եվրոյում հաղթանակից հետո վստահության լիցք ստացան: Դժվար խաղի եմ սպասում, ոչ մեկն ակնհայտ առավելություն չի ունենա: Խաղադրույք եմ կատարում հիմնական ժամանակում ոչ-ոքի արդյունքի վրա:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018
22:00/30 հնս
Ուրուգվայ - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ