«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա»․ կանխատեսում

18:30, 03 դկտ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ուրարտուն» կհյուրընկալի առաջատար «Արարատ-Արմենիային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում 2 թիմերը գոլ կխփեն։

«Արարատ-Արմենիան» 15 խաղից հետո 40 միավորով առաջատարն է և 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում ընթացող «Փյունիկին»։ Դմիտրի Գունկոյի թիմը սենսացիոն պարտություն կրեց «Նորավանքից» Vbet Հայաստանի գավաթի խաղարկությունում և դուրս մնաց հետագա պայքարից։

«Ուրարտուն» գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում հաղթեց «Ալաշկերտին» 2։0 հաշվով։ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը ներքին առաջնությունում 14 խաղից հետո ունի 18 միավոր և 6-րդ տեղում է։

Սեփական խաղադաշտում «Ուրարտուն» բարդ մրցակից է նույնիսկ առաջատար «Արարատ-Արմենիայի» համար։ Հատկապես, որ Դմիտրի Գունկոյի թիմը խնդիրներ ունի պաշտպանությունում։ Այո, «Արարատ-Արմենիան» առաջատար է և մեծ առավելություն ունի, սակայն գոլեր է բաց թողնում նույնիսկ ԲԿՄԱ-ից և «Նորավանքից»։ Իսկ «Ուրարտուի» հետ արտագնա խաղում սեփական դարպասն անառիկ պահելը հեշտ չի լինի։

Այստեղ այլ հարց է առաջ գալիս, թե արդյոք Գունկոն կարող է ճիշտ տրամադրել իր ֆուտբոլիստներին։ 2 մրցաշրջան առաջ Վարդան Մինասյանի թիմը նույնպես ձմեռային դադարի վերջում առաջատար էր, սակայն սայթաքեց նույն «Ուրարտուի» հետ խաղում, իսկ հետագայում նաև կորցրեց միավորների առավելությունը։

Հարձակման գծում 2 թիմերն էլ խնդիրներ չունեն։ Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․20 գործակիցը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
18:30/3 դկտ
«Ուրարտու» – «Արարատ-Արմենիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ