«Ուրարտու» – «Արարատ»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 30 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ուրարտու» – «Արարատ» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ուրարտուն» վերջին 6 խաղերում ընդամենը մեկ հաղթանակ է տարել։ Կարծում եմ՝ հիշում եք, որ «Առյուծները» 10-րդ տուրում շատ բարդ խաղում կարողացան 3 միավոր կորզել Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքից»։ Դրանից առաջ 3 անընդմեջ պարտություն էին կրել և 1 ոչ ոքի խաղացել։ Նախորդ տուրում «Ուարատուն» նույնպես բավարարվեց 1 միավորով։

Ռոբերտ Արզումանյանի թիմը բավականին որակյալ կազմ ունի, պահեստայինների նստարանը, կարծես թե այնքան էլ կարճ չէ, բայց ինչ-որ բան թիմին չի հերիքում։

Ամեն անգամ մրցաշրջանից առաջ «Ուրարտուն» առաջնության հաղթողի հավակնորդների թվում է, սակայն հետո սկսվում է հիասթափությունը։

«Նարնջագույնները» վատ ֆուտբոլ չեն խաղում։ Արզումանյանի աշխատանքը երևում է խաղադաշտում, բայց թիմը նույնիսկ մրցաշարային աղյուսակի լավագույն հնգյակում տեղ չունի։

«Սևանի» հետ նախորդ տուրում կայացած դիմակայությունում «Ուրարտուն», մեղմ ասած, չտպավորեց։ Այժմ մրցակիցն ավելի լուրջ է։

«Արարատը» կարծես հաղթահարում է խաղային ճգնաժամը։ Գործող գավաթակիրը տպավորիչ քամբեք արեց «Նոայի» հետ խաղում, իսկ նախորդ տուրում էլ նվազագույն հաշվով առավելության հասավ ամուր «Վանի» նկատմամբ։

Վարդան Բիչախչյանի թիմը մրցաշարային աղյուսակում 2-րդն է, սակայն թիկունքում զգում է «Փյունիկի» շունչը։ Այնպես որ, ամեն ինչ անելու է 3 միավոր վաստակելու համար։

«Ուրարտուն» խաղալու է տանը և կձգտի ռևանշի հասնել առաջին շրջանում կրած 0։2 հաշվով պարտության համար։

Հաշվի առնելով թիմերի մարզավիճակը՝ չեմ կարծում, թե գոլառատ հանդիպում կստացվի։ Կարծում եմ՝ խաղի գոլերի տոտալը կլինի 3-ից քիչ։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 1․53 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/30 հկտ
«Ուրարտու» – «Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ