«Ուրալ» – «Կրասնոդար»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 29 հլս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ուրալ» – «Կրասնոդար» Ռուսաստանի առաջնության 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ուրալը», ըստ ամենայնի, կրկին մտադիր է գոյատևման համար պայքարել։ Իգոր Շալիմովի տղաները պիտի իրենց լավագույն ֆուտբոլը ցուցադրեն, հակառակ դեպքում ստիպված կլինեն իջնել Առաջին լիգա։ Իհարկե, առաջնության սկզբում պետք չէ լուրջ ակնկալիքներ ունենալ «Ուրալից», այդ պատճառով ականատես եղանք «Մեղուների» կատարմամբ երկու ոչ այնքան արտահայտիչ հանդիպման։ Սկզբում նրանք առանց լուրջ պայքարի պարտվեցին ԲԿՄԱ-ին` 0։2, իսկ հետո ջախջախվեցին Պրեմիեր լիգայի նորեկ «Օրենբուրգից»՝ 0։3: Հիմա «Նարնջագույնները» մրցաշարային աղյուսակում միայն նախավերջինն են ու նույնիսկ չունեն խփած գնդակ։

«Կրասնոդարի» համար մրցաշրջանի մեկնարկը նույնպես բարդ է։ Անցած առաջնության երկրորդ կեսում «Ցլերին» ոչ ոք չէր հավատում, բայց նրանք անսպասելիորեն հիանալի ելույթ ունեցան գրեթե բոլոր խաղերում՝ վերջնական արդյունքում զբաղեցնելով 4-րդ տեղը։ Այժմ հարավցիների կազմն ավելի է ուժեղացել, սակայն դրանից արդյունքն այդքան էլ չի փոխվել։ Առաջին տուրում  Ալեքսանդր Ստորոժուկի տղաները չկարողացան հաղթել «Ֆակելին»՝ 2։2։ Երկրորդ տուրում ակնկալվում էր «Սպարտակի» դեմ «զիլ» խաղ, սակայն մայրաքաղաքայինները քարը քարի վրա չթողեցին մրցակցից՝ 4։1։

Ռուսաստանի Պրեմիեր լիգայում թիմերը միմյանց հետ 18 անգամ են մրցել. տոտալ առավելությունը «Կրասնոդարինն» է՝ 10 հաղթանակ և միայն 3 պարտություն։ Ավելին. նախորդ մրցաշրջանում այս թիմերը հանդիպել են 2 անգամ, կրասնոդարցիները հաղթանակ են տարել՝ 3։0 և 2։1։ Ակնհայտ է, որ երկու թիմերն էլ այժմ լավագույն մարզավիճակում չեն, բայց ֆավորիտը «Ցլերն» են։ «Ուրալի» և «Կրասնոդարի» դիմակայությունը վերջին տարիներին զարմանալիորեն արդյունավետ էր. նախորդ 6 հանդիպումներում մրցակիցները միմյանց խփել են 20 գոլ։ Այսինքն կա հավանականություն, որ «Կրասնոդարը» գոլ կխփի ու կհաղթի։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ռուսաստանի Պրեմիեր Լիգա
18:00/29 հլս
«Ուրալ» – «Կրասնոդար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ