«Ուոթֆորդ» — «Տոտենհեմ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:30, 18 հնվ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 23-րդ տուրի «Ուոթֆորդ» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի առաջնությունում չեմպիոնական ինտրիգը վաղուց մեռած է, ճիշտ ինչես Ռամզես երկրորդը: «Լիվերպուլին» հասնելն այսօր անհնար է, սակայն նրանից ներքև տիրող պայքարը երևի թե ամենաթեժն է վերջին տարիների համար: Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է վերադարձնել կորցրած դիրքերը լավագույն քառյակում, իսկ համեստ «Ուոտֆորդը» ցանկանում է պահպահել իր տեղն ոււժեղագույնների լիգաներում:

Երկու թիմերն էլ այս մրցաշրջանում հանդես են գալիս իրենց հնարավորություններից զգալիորեն ցածր: Խաղի ֆավորիտ համարվող «Տոտենհեմը» առաջնության վերջին 5 խաղում ընդամենը 1 հաղթանակ է տարել և կրել արդեն 3 պարտություն: Լավագույն ցուցանիշը չէ, որը սպասում էին Ժոզե Մոուրինյոյից: Սակայն պորտուգալացին ակտիվորեն փոխում է Պոչետինոյական ձեռագիրն ու ազատվում նրա հետ ասոցացվող ֆուտբոլիստներից: Դա է պատճառը, թր թիմը զրկված է կրեատիվությունից առջևի գծում (էրիկսենը չի տրամադրվում խաղին ու ցանկանում է հեռանալ): Իսկ թիմի լավագույն ռմբարկու Հարի Քեյնի ծանր վնասվածքը կասկածի տակ է առնում «խցանների» շանսերը լավագույն քառյակում հայտնվելու:

Զարմանալի կարող է թվալ, բայց բայց «Ուոտֆորդը» ցույց է տվել Անգլիայի առաջնության վերրջին ժամանակահատվածի լավագույն արդյունքը բոլոր թիմերի շրջանում: «Որմզդեղնները» վերջին 5 խաղերից 4-ում ում հաղթել է, ևս 1-ում ոչ-ոքի է խաղացել: 13 միավոր 5 խաղում՝ 15 հնարավորից: Նման ցուցանիշների շնորհիվ Ուոտֆորդը լքել է վերջին տեղն ու այս պահին հանգրվանել է 17-րդ տեղում: Առաջիկա խաղում «Ուոտֆորդը» հաղթելու դեպքում կարող է դուրս գալ 12-րդ տեղ:

Այնպես է ստացվել, որ երկու թիմերին էլ, ստեղծված իրավիճակը ոչ մեկին ձեռնտու չէ: Ուստի՝ խաղն ընթանալու է լարված ու դիտարժան (չնայած Մոուրինյոյի դեպքում «դիտարժանը» հարաբերական է) ֆուտբոլ: Ենթադրում եմ, որ «Տոտենհեմը» կհաղթի:

Օրդինար: Չխաղարկված
Պրեմիեր Լիգա
16:30/18 հնվ
Ուոթֆորդ - Տոտենհեմ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ