«Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

21:30, 02 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ եւ «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր-լիգայի 20-րդ տուրի «Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա Ուոթֆորդի «Վիքարեյջ Ռոուդ» մարզադաշտում: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում, որ հյուրերը գոլ կխփեն խաղի վերջնամասում: 

Արդեն չգիտես, թե ինչ սպասես «Մանչեսթեր Սիթիից»: Թիմը ե՛ւ ուժեղ կազմ ունի, ե՛ւ լավ մարզիչ, բայց ստաբիլ խաղ չի ցուցադրում: Լեսթերում «Սիթին» չհաղթեց եւ նույնիսկ գոլ չխփեց: Ուոթֆորդում կայանալիք խաղը նույնպես չի խոստանում հեշտ լինել: «Ուոթֆորդը» տանը պայքարելու է մինչեւ վերջ: Թիմը շատ դուրեկան խաղ է ցուցադրում, այնպես որ ես ռիսկի չէի դիմի միանգամից խաղադրույք կատարել «Մանչեսթեր Սիթիի» օգտին: Այն կարող է կրկին ինձ հուսախաբ անել: Որոշել եմ կանգ առնել բավականին ռիսկային տարբերակի վրա, որ «Սիթին» գոլ կխփի հանդիպման վերջին 15 րոպեներին: Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթին» վերջին րոպեներին գոլ խփելով՝ կարողացել է շատ կարեւոր միավորներ վաստակել: Ժամանակն է նույնը անել նաեւ առաջնությունում: Ընդ որում, գործնականում վնասվածք ստացած բոլոր խաղացողները շարք են վերադարձել:

Եթե «Սիթին» խաղի ընթացքում առավելության մեջ լինի, ապա խաղի վերջնամասում կդիմի հակագրոհների մարտավարությանը: Տանտերերը նույնպես կփորձեն միավորներ վաստակել «Տոտենհեմի» դեմ անհաջող հանդիպումից հետո: Այնպես որ, հանդիպման վերջնամասում «Սիթիի» գոլը լիովին հնարավոր է:

Օրդինար: Հաղթած
Անգլիայի առաջնության, 20-րդ տուր
21:30/2 հնվ
«Ուոթֆորդ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ