«Ուոթֆորդ» – «Մանչեսթեր Սիթի»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

21:30, 04 դկտ 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է կատարել «Ուոթֆորդ» – «Մանչեսթեր Սիթի» Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ուոթֆորդը» նախորդ տուրում զարմանալիորեն լավ հանդես եկավ «Չելսիի» դեմ, բայց վստահ չեմ, որ Կլաուդիո Ռանիերիի թիմը կարող է նույն կերպ հանդես գալ այդ դժվար խաղից 3 օր անց։

«Մանչեսթեր Սիթին» վերջին 3 խաղում հաղթում է մեկ գնդակի առավելությամբ։ Գվարդիոլայի թիմը շատ չի չարչարվում և անում է այն, ինչ անհրաժեշտ է հաղթանակ տանելու համար։ Դա ճիշտ մոտեցում է՝ հաշվի առնելով խաղերի խիտ գրաֆիկը։

Այնպես որ, այս խաղում մենք կտեսնենք գրեթե նույն պատկերը։ «Մանչեսթեր Սիթին» կապահովի իրեն ձեռնտու հաշիվն ու հանգիստ խաղը կհասցնի ավարտին։

Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․67 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
21:30/4 դկտ
«Ուոթֆորդ» – «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ