«Ուոթֆորդ» — «Լիվերպուլ». Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 01 մյս 2017
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Ուոթֆորդ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Կլոպի թիմը վստահ հաղթանակ կտանի:

Ի՞նչը կարող է լինել ավելի լավ մոտիվացիա, քան անմիջական մրցակիցների սայթաքումը: Չեմպիոնլիգյան քառյակի համար պայքարում «Լիվերպուլի» միանգամից երեք մրցակիցներ կիրակի միավորներ կորցրեցին՝ «Արսենալը» և մանչեսթերյան 2 գրանդները: Հիմա ամեն ինչ մերսիսայդցիների ձեռքում է: Կլոպի թիմը մնացած 4 խաղերում հաղթելու դեպքում հաստատ առաջնությունն ավարտում է երկար սպասված չեմպիոնլիգյան քառյակում:

Եվս մեկ լավ նորություն: Ադամ Լալանան ընդհանուր խումբ է վերադարձել: Իմ համեստ կարծիքով նա ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» ամենաօգտակար ֆուտբոլիստն է: Հենց թույլ թիմերի դեմ խաղերում նրա էներգիան, գնդակները հաղթելու և ոչնչից գոլային պահեր ստեղծելու ունակությունն էլ կարող է մրցաշրջանի վերջում որոշիչ լինել:

«Ուոթֆորդը» 40 միավոր հավաքելուց և ԱՊԼ-ում տեղն ապահովելուց հետո ակնհայտորեն թուլացավ, նախորդ տուրում դժգույն խաղով պարտվեց «Հալլ Սիթիին», այն դեպքում, երբ «վագրերը» 25-րդ րոպեից 10 հոգով էին մնացել:

Կարծում եմ, որ առաջիկա խաղում «Լիվերպուլին» կարելի է ակնհայտ ֆավորիտ համարել: Կարծում եմ, որ «կարմիրները» հաղթելու լավ շանսեր ունեն, այն էլ մեկից ավելի գնդակի տարբերությամբ:

Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ, 35-րդ տուր
23:00/1 մյս
«Ուոթֆորդ» — «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ