«Ուոթֆորդ» – «Լիվերպուլ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

15:30, 16 հկտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Ութֆորդ» – «Լիվերպուլ» Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Լեսթերի» սենսացիոն չեմպիոնությունից անցել է 5 տարի։ Կլաուդիո Ռանյերին այդ ընթացքում հասցրել է աշխատել 4 ակումբներում, սակայն դրանցից ոչ մեկի հետ հաջողության չի հասել։ Դժվար է պատկերացնել, թե ինչ հրաշք կարող է օգնել  «Ուոթֆորդին», որպեսզի թիմը մնա Պրեմիեր լիգայում։

«Լիվերպուլը» շաբաթ կայանալիք մրցավեճում կարծես ստիպված է լինելու խաղալ ոչ միայն առանց Ալիսոնի և Ֆաբինյոյի, այլ նաև՝ Տրենտի և Ժոտայի։ Այս քառյակից յուրաքանչյուրին կարելի է համարել թիմի առանցքային խաղացող խաղադաշտի տարբեր հատվածներում։

Ամենայն հավանականությամբ, «Մերսիսայդցիներին» այստեղ հեշտ չի լինելու։ Համենայնդեպս, մինչև այն պահը, երբ նրանք առաջին գնդակը կխփեն։ «Ուոթֆորդը» ֆիզիկապես ամուր և կազմակերպված թիմ է։ Կարծում եմ՝ Ռանյերիիի գալու գործոնը կարող է լրացուցիչ խթան լինել ֆուտբոլիստների համար և ստիպել գլխից բարձր ցատկել։

Ենթադրում եմ՝ լիվերպուլցիներն այստեղ բավականին երկար կտանջվեն, սակայն ընդմիջումից հետո նրանց կարգը կզգացվի։

Օրդինար: Հաղթած
Պրեմիեր լիգա
15:30/16 հկտ
«Ութֆորդ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ