Ուկրաինա — Կիպրոս. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:00, 24 մրտ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Ուկրաինա — Կիպրոս ընկերական հանդիպման վերաբերյալ: Այն կկայանա Օդեսսայի «Չերնոմորեց» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Ռոման Զոզուլյան կկարողանա աչքի ընկնել: 

Կիպրոսը հեշտ թիմ չէ, ընտրական փուլում նյարդայնացրեց մի քանի մրցակիցների: Ուկրաինայի կազմում չի խաղալու Կոնոպլյանկան, նա վնասվածք ունի: Ռուսաստանից «քաղաքականացվածները» չեն խաղա, հակառակ դեպքում կլինեին և՜ Սելեզնյովը, և՜ Դեվիչը: Երկու ֆուտբոլիստներն էլ վատ վիճակում չեն: Ակնհայտ է, որ հարձակման գծում կլինի Ռոման Զոզուլյան: Ընդհանրապես, իհարկե Ուկրաինան պետք է հաղթի, բայց համոզված չեմ, որ խոշոր հաշվով ու վստահ չեմ, որ շատ գոլեր կխփվեն: Այստեղ ռիսկի կդիմեի ընտրել հենց Ռոման Զոզուլյայի գոլը: Ուկրաինայի առաջնության վերջին տուրի «Կարպատների» դեմ խաղում նա դարձավ հաղթական գոլի հեղինակը: Կարծում եմ` այդ գնդակը նրան վստահություն կներշնչի: Հավաքականում նա կրկնակի եռանդով, ցանկությամբ է խաղում ու պետք է ցույց տա իրեն, հարձակման գծում մեծ է մրցակցությունը, հատկապես երբ վերադառնան «քաղաքականացվածները»: Այնպես որ, շատ լավ գործակցով խաղադրույք եմ կատարում Զոզուլյայի գոլի և Ուկրաինայի հաղթանակի վրա: Իմ կարծիքով` 2,45-ը հիանալի տարբերակ է:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
23:00/24 մրտ
Ուկրաինա - Կիպրոս
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ