Ուկրաինա — Հյուսիսային Իռլանդիա. Մաքսիմ Կալինիչենկոյի վիդեոկանխատեսումը

20:00, 16 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Եվրո-2016-ի խմբային փուլի Ուկրաինա — Հյուսիսային Իռլանդիա հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում Անդրեյ Յարմոլենկոյի գոլի և Ուկրաինայի հավաքականի հաղթանակի վրա: 

https://youtu.be/csDLkBu2SO0

Ողջույն: Ձեզ հետ «Բուքմեյքերների Ռեյտինգն» է և կրկին ձեր մշտական փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն: Ինչպես դուք արդեն կռահեցիք, այսօր կրկին խոսելու ենք Ուկրաինայի հավաքականի մասին: Խմբային փուլի երկրորդ հանդիպումը, որը կարևոր է ինչպես ուկրաինացիների, այնպես էլ նրանց մրցակցի` Հյուսիսային Իռլանդիայի համար, քանի որ երկու թիմերն էլ իրենց առաջին խաղում պարտվել են, չնայած նրան, որ ուկրաինացիները շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցին` հատկապես առաջին կեսում, բայց դրա համար միավոր չեն տալիս:

Երկու թիմերն էլ երկրորդ խաղին մոտենում են այն կոնտեքստով, որ այլևս սայթաքելու տեղ չկա, և այս խաղը գործնականում առանցքային է դառնում` եթե ոչ երկրորդ, ապա երրորդ տեղի համար պայքարում, որը նույնպես ինչ-որ տոկոսով ապահովում է փլեյ-օֆֆ անցումը:

Այսպես ասենք` Ուկրաինան առաջին խաղում իրեն ավելի հարձակվողական թիմ ցույց տվեց, քան Հյուսիսային Իռլանդիան: Հավանաբար խաղացողների ընտրությունը, որն ունի Ուկրաինան, այլ կերպ չէր կարող լինել:

Իռլանդացիները շատ լավ ու ուժեղ թիմ ունի, որն ունի իր խնդիրները, իր խաղաոճը, որը պաշտպանողական է: Հավաքականում խիստ կարգապահություն կա, որն ունի իր դերը ժամանակակից ֆուտբոլում: Այսպես են խաղում շատ թիմեր:

Ուզում ես հավատալ, որ ինչպես լեհերին, ուկրաինացիներին ևս կհաջողվի այդ պատն անցնել ու ետևում անառիկ պահել սեփական դարպասը: Ի՞նչ եմ սպասում. իհարկե, երկրպագելու եմ: Ամբողջ հոգով ու սրտով աջակցելու եմ ուկրաինացիներին և կարծում եմ, որ նրանք լավ հնարավորություններ ունեն, որ հաղթեն հյուսիսիռլանդացիներին և խմբից դուրս գալու համար պայքարում բարելավեն իրենց շանսերը լեհերի հետ հանդիպումից առաջ, ովքեր, հուսով եմ, որ նույնպես միավորներ կկորցնեն: Հավանաբար մեզ համար լավ կլինի, եթե լեհերը պարտվեն: Խմբում արդեն մեկ ֆավորիտ կլինի, իսկ մյուս թիմերը կպայքարեն երկրորդ և երրորդ տեղերի համար: Բայց արդեն շեղվեցի թեմայից, անցնեմ կանխատեսմանը:

Այսօր իմ կանխատեսումը հակիրճ կլինի: Անդրեյ Յարմոլենկոյի գոլը և Ուկրաինայի հավաքականի հաղթանակը: Վերջիվերջո Յարմոլենկոյին պետք է ուշքի գալ: Նա հասկանում է, որ առաջին խաղը ձախողեց: Նրանից ավելին էին սպասում: Այդ պատճառով կարծում եմ, որ այս թիմի հետ խաղում Անդրեյին ավելի հեշտ կլինի իրեն ցույց տալը: Այստեղ էլ իմ կանխատեսումը` Անդրեյ Յարմոլենկոյի գոլը և Ուկրաինայի հավաքականի հաղթանակը:

Այսքանով վերջ: Ձեր հետ «Բուքմեյքերների Ռեյտինգն» էր և Մաքսիմ Կալինիչենկոն: Բաժանորդագրվեք մեզ Youtube-ում և մշտապես լայքեք: Ամենից լավն եմ մաղթում, ցտեսություն:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. C խումբ. երկրորդ տուր
20:00/16 հնս
Ուկրաինա - Հյուսիային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ