Ուկրաինա – Հայաստան: Կանխատեսում և խաղադրույք

17:00, 11 հնս 2022
Ազգերի լիգայի B դիվիզիոնի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը Լեհաստանի Լոձ քաղաքում կհյուրընկալվի Լեհաստանի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում Հայաստանի հավաքականը գոլ կխփի։

Իռլանդիայի նկատմամբ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով պարտվեց Շոտլանդիային։ Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում ընդամենը 1 փոփոխություն էր կատարել․ Վահան Բիչախչյանի փոխարեն մեկնարկային րոպեներից դաշտում էր Սարգիս Ադամյանը։

Բնականաբար, Շոտլանդիայի դեմ խաղում մեր հավաքականը հիմնականում պաշտպանվում էր։ Առաջին կեսում ընդամենը 1 վտանգավոր գրոհ ենք անցկացրել։ Երկրորդ խաղակեսում եղան հակագրոհներ և կային գոլ խփելու իրական շանսեր, բայց չստացվեց։

Կարծում եմ, որ Կապառոսը սխալվեց երկրորդ խաղում կազմը ռոտացիայի չենթարկելով։ Տրամաբանական է, որ ուկրաինացիների դեմ, այն էլ՝ չեզոք դաշտում խաղալն ավելի հեշտ է, քան Գլազգոյում՝ Շոտլանդիայի դեմ։

Այս խաղում, կարծում եմ, որ պահեստայինների նստարանին կմնա թիմի ավագ Վարազդատ Հարոյանը։ Նա դեղին քարտ ունի և ևս մեկը ստանալու դեպքում բաց կթողնի հաջորդ խաղը։ Նույնը կարող ենք ասել նաև Էդուարդ Սպերցյանի մասին։

Այնուամենայնիվ, հարձակման գծում ունենք ֆուտբոլիստներ, որոնք գոնե 3-րդ խաղում կկարողանան ճշգրիտ հարված կատարել։ Նույնիսկ Իռլանդիայի և Շոտլանդիայի դեմ խաղերում պահեր ունեինք։ Ուկրաինան էլ մարտական կազմով չի խաղալու։ Թիմի գլխավոր մարզիչ Պետրակովը հայտարարել է, որ մի քանի առանցքային խաղացողներ բաց կթողնեն այս հանդիպումը։ Vbet-ը Հայաստանի հավաքականի գոլի համար սահմանել է 2․23 գործակիցը։ Սա, իմ կարծիքով, իսկական նվեր է, որից պետք է օգտվել։ Կորցնելու ոչինչ չունենք։ Եթե նույնիսկ Կապառոսը ռոտացիա կիրառի, ապա փոխարինման մտած ֆուտբոլիստներն ավելի մեծ մոտիվացիայով կխաղան։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
17:00/11 հնս
Ուկրաինա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ