Ուկրաինա – Հայաստան: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

17:00, 11 հնս 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Ուկրաինա – Հայաստան Ազգերի լիգայի խաղարկության B լիգայի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Այս թիմերը պատմականորեն բարդ մրցակիցներ են միմյանց համար: Ժամանակին Եվրոյի և Մունդիալի որակավորման մրցաշարերում Հայաստանի հավաքականը շատ էր հանդիպում Ուկրաինային: Այժմ ամեն ինչ այլ է: Ժամանակները փոխվել են: Ուկրաինայի ազգային թիմը շատ է հզորացել, բայց մենք կրկին սերնդափոխության ճանապարհին ենք:

Խոակին Կապառոսի թիմը լավ սկսեց Ազգերի լիգայի երրորդ խաղարկությունը: Իռլանդիայի նկատմամբ տնային հաղթանակը հոգեբանական տեսանկյունից մեծ կարևորություն ուներ: Սակայն Շոտլանդիայի հետ խաղում նորից երևացին մեր թերությունները: Իսպանացի մասնագետը մեծ փորձ ունի, սակայն նրա գործողություններում պակասում է համարձակությունը:

Այո՛, կազմի խորությամբ մենք զիջում ենք մրցակիցներին, բայց ինչ բացատրություն ունի այն, որ մեր տղաները չեն կարողանում 3-4 նորմալ փոխանցում կատարել: Երբ մենք հայտնվում ենք պարտվողի դերում, մարզչական ոչ մի մտահղացում չի զգացվում կորցրածը հետ բերելու ուղղությամբ:

Հայաստանի հավաքականն առաջին անգամ է խաղում նման խելահեղ գրաֆիկով: Մեր տղաներն առաջին հերթին շոտլանդացիներին պարտվեցին ֆիզիկական առումով:

Բայց սարսափելին դեռ առջևում է: Ծանր ուղևորություն Լեհաստան, իսկ հետո վերադարձ տուն, որտեղ մեզ սպասելու է նույն Շոտլանդիայի հավաքականի դեմ հանդիպումը:

Ուկրաինան շատ մոտ էր Մունդիալի ուղեգրին, բայց վերջում ինչ-որ բան չհերիքեց: Դեղնակապույտները հիանալի գործեցին Շոտլանդիայի դեմ խաղում, սակայն չկարողացան ճանապարհից շեղել «թոշակառու» Բեյլի թիմին: Հիմա յուրաքանչյուր հանդիպում ուկրաինացիների համար յուրատեսակ եզրափակիչ է: Մոտիվացիայի պակաս նրանք չունեն: Թիմը հիանալի է կոմպլեքտավորված: Շատերը խաղում են թոփ առաջնություններում: Մեր մրցակիցը տեխնիկապես ավելի հարուստ է ու արագ:

Ի՞նչ սպասել Հայաստանի հավաքականից, դժվար է ասել: Չի բացառվում, որ Միստերը ռոտացիայի կդիմի, բայց սա նույնպես խնդիր է:

Այս զույգում ակնհայտ ֆավորիտը Ուկրաինան է: Կարծում եմ՝ մեր տղաները չեն հասցնի վերականգնվել, բայց կռվելու են ու փորձելու են առավելագույնը քաղել:

Ամեն դեպքում, ընտրում եմ Ուկրաինայի (-1.5) հանդիկապով հաղթանակը:

Մենք արժանիորեն հասել ենք B լիգա ու գիտակցում ենք, որ մրցելու ենք բարձրակարգ թիմերի հետ: Հետևաբար, պետք է համբերատար լինել և փորձել դասեր քաղել յուրաքանչյուր խաղից: Չէ՞ որ թրծվում են հենց բարձրակարգ թիմերի հետ խաղերում:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
17:00/11 հնս
Ուկրաինա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ