Ուկրաինա – Հայաստան։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 11 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Ուկրաինա – Հայաստան Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ուկրաինայի ազգային հավաքականը վերջին շրջանում գրագետ, ագրեսիվ ու հետաքրքիր ֆուտբոլ է ցուցադրում։ Գուցե զարմանալի էր, բայց ուկրաինացիները կարողացան ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչում 3։1 հաշվով հաղթել Շոտլանդիայի հավաքականին։ Այնուամենայնիվ, եզրափակիչում ուկրաինացիները պարտվեցին Ուելսի հավաքականին և չկարողացան ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճել։

Չնայած դրան, Ուկրաինայի ազգային հավաքականն Ազգերի լիգան մեկնարկեց Իռլանդիայի նկատմամբ արտագնա հաղթանակով (1:0) և դա այն դեպքում, երբ թիմը խաղում էր գրեթե երկրորդ կազմով։ Այս փաստը պետք է հաշվի առնել, քանի որ Հայաստանի հավաքականի դեմ հանդիպմանն այն կարող է վճռորոշ լինել։

Ռուսլան Մալինովսկին, Անդրեյ Յարմոլենկոն, Ալեքսանդր Զինչենկոն հանգստի հնարավորություն էին ստացել։ Իսկ Խոակին Կապառոսը Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղում ընդամենը 1 փոփոխություն էր կատարել մեկնարկային կազմում, քանի որ չէր կարող իրեն նման շռայլություն թույլ տալ և լիովին թարմացնել կազմը։ Նույն իրավիճակը կլինի նաև այս խաղում։ Դժվար է ակնկալել, որ նույնիսկ վնասվածքով խաղացող Վարազդատ Հարոյանը, կամ Տիգրան Բարսեղյանն այս խաղում կմնան պահեստայինների նստարանին։

Այնուամենայնիվ, այս հավաքականների միջև դիմակայությունները միշտ էլ պատմականորեն հետաքրքիր են ստացվել։ Հայաստանի և Ուկրաինայի հավաքականները միմյանց դեմ խաղացել են 8 անգամ։ Ցավոք, Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել։ 5 անգամ հաղթել են ուկրաինացիները, 3 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի։

Դժվար է ասել, որ այս անգամ հաջողությունը կժտա Հայաստանի հավաքականին։ Ամեն դեպքում, ես կլինեմ լավատես ու, հաշվի առնելով վերջին խաղերի դրական դինամիկան, ենթադրում եմ, որ ուկրաինացիների դեմ մենք կարող ենք կռիվ տալ։ Հավատում եմ, որ Հայաստանի հավաքականը չի պարտվի առաջիկա խաղում։ Այս խաղադրույքի համար սահմանվել է 4․10 գործակիցը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
17:00/11 հնս
Ուկրաինա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ