Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,55 գործակցով

22:45, 02 հկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» եվրոպական թոփ առաջնությունների հերթական տուրից առաջ առաջարկում է սուպերէքսպրեսս: Դիտարկում ենք «Բավարիա» — Քյոլն», «Հալլ Սիթի» — «Չելսի», «Էմպոլի» — «Յուվենթուս», «Տոտենհեմ» — «Մանչեսթեր Սիթի», «Ռեալ Մադրիդ» — «Էյբար» և «Սելտա» — «Բարսելոնա» հանդիպումները: Ընդհանուր գործակիցը 21,55 է:

«Բավարիա» — Քյոլն»

Բունդեսլիգայում «Բավարիայի» գործերը սովորականի պես լավ են ընթանում. 5 խաղում նույնքան հաղթանակ, 15 միավոր և միանձնյա առաջատարություն:

«Քյոլնը» Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության հայտնություններից մեկն է: «Այծերը» 11 միավորով եզրափակում են լավագույն եռյակը: Թիմը հյուրընկալվելիս հաղթեց «Շալկեին» (3:1), 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆրայբուրգի» դարպասը: Անթոնի Մոդեստը 4 գոլով «Քյոլնի» հարձակման առաջատարն է:

«Բավարիան» բարկացած է: Մյունխենցիները ՉԼ-ում չորեքշաբթի կրկին արտագնա խաղում պարտվեցին «Աթլետիկոյին», և կրկին 0:1 հաշվով, ինչպես եղավ մրցաշարի նախորդ խաղարկության կիսաեզրափակչում: D խմբում մյունխենցիների վերջնական հաղթանակը կասկածի տակ է:

Առաջարկում ենք ««Բավարիայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրուքյը: Անչելոտիի թիմը խաղալու է սեփական հարկի տակ և բարկացած է, հետևաբար նաև մոտիվացված: Մյունխենցիների հարձակվողները Լևանդովսկու գլխավորությամբ մի քանի գնդակ կուղարկեն մրցակցի դարպասը: Գործակիցը 1,59 է:

«Հալլ Սիթի» — «Չելսի»

«Հալլ Սիթին» Պրեմիեր լիգան սկսեց չեմպիոն «Լեսթերի» նկատմամբ տարած 2:1 հաշվով հաղթանակով, բայց հետո թուլացրեց դիրքերը: Ֆելանի թիմը 7 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում: Պաշտպանությունում բազմաթիվ խնդիրներ կան: Անցկացրած 6 խաղում «Հալլը» 12 գնդակ է բաց թողել:

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա «ազնվականների» գործերն այքան էլ լավ չեն ընթանում: Կոնտեի թիմը առաջնությունը մեկնարկեց 3 անընդմեջ հաղթանակով, բայց հետո 2 պարտություն և 1 ոչ-ոքի գրանցեց: Պարտություններից ամենահիշարժանը նախորդ տուրում լոնդոնյան դերբիում «Արսենալից» կրած 0:3-ն էր: Ժամանակն է կրկին հաղթել:

Առաջարկում ենք «Չելսիի» հաղթանակը: Կոնտեի թիմը կարգով ավելի բարձր է: Այս մրցաշրջանում «Յունայթեդն» ու «Արսենալը» «Կեյ Սի» մարզադաշտից 3 միավորով են հեռացել: Նույնը կանի նաև «Չելսին»: «Ազնվականների» հաղթանակի գործակիցը 1,49 է:

«Էմպոլի» — «Յուվենթուս»

Չեմպիոն և ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Յուվեն» կհյուրընկալվի հետնապահներից մեկին՝ «Էմպոլիին»: Ֆլորենսիացիները 4 միավորով նախավերջինն են:

«Յուվենթուսի» գործերը ընթացիկ մրցաշրջանում լավ են ընթանում: Ա Սերիայում Ալեգրիի թիմը 15 միավորով առաջինն է, իսկ ՉԼ-ում 4 միավորով H խմբի առաջատարությունը կիսում է իսպանական «Սևիլիայի» հետ: «Ծեր Սինյորան» ամուր պաշտպանություն ունի, իսկ հարձակումն ուժեղ է: Հիգուաինն արդեն ընտելացել է իր նոր թիմին ու գոլեր է խփում:

Առաջատարը արտագնա խաղում կհաղթի: Առաջարկում ենք ««Յուվենթուսի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը: Ընթացիկ մրցաշրջանում թուրինցիները արտագնա խաղերում թույլ թիմերին հաղթում են, բայց հիմնականում ոչ մեծ առավելությամբ: Գործակիցը 1,84 է:

«Տոտենհեմ» — «Մանչեսթեր Սիթի»

Լոնդոնցիներն ընդդեմ մանչեսթերցիների: «Ուայթ Հարթ Լեյնում» կկայանա ԱՊԼ-ի 7-րդ տուրի կենտրոնական հանդիպումը: Կմրցեն առաջնության 2 անպարտելիները: «Տոտենհեմը» 4 հաղթանակով և 2 ոչ-ոքիով եզրափակում է լավագույն եռյակը, իսկ «քաղաքաբնակները» 100%-անոց արդյունքով առաջինն են:

«Մանչեսթեր Սիթին» ընթացիկ առաջնության բոլոր խաղերում գոլ է խփել, իսկ «Տոտենհեմը» հաջողության է հասել բոլոր տնային հանդիպումներում: Թիմերն ամենայն հավանականությամբ կփոխանակվեն գոլերով: Գվարդիոլայի թիմի հարձակումը շատ հզոր է, իսկ պաշտպանությունը՝ ոչ: Դրա վառ ապացույցը Չեմպիոնների լիգայի վերջին խաղում «Սելթիկից» ընդունած 3 գոլերն են: Հետևաբար «Ուայթ Հարթ Լեյնում» գոլառատ դիմակայություն է սպասվում: 1,67 գործակցով առաջարկում ենք տոտալ 2,5-ից շատ գոլը:

«Ռեալ Մադրիդ» — «Էյբար»

«Էյբարը» 6 տուրերից հետո 10 միավորով Պրիմերայում ութերորդն է: Խոսե Լուիս Մենդիլիբարի թիմի համար սա վատ արդյունք չէ, բայց միավորների թիվն առաջիկա խաղում շատացնել հազիվ թե ստացվի:

Մադրիդցիների մոտ ոչ-ոքիների ժամանակներ են: Թիմը նախ ներքին առաջնությունում միավորը կիսեց «Վիլյառեալի» (1:1) ու «Լաս Պալմասի» (2:2) հետ, այնուհետև Դորտմունդում անցկացրած չեմպիոնլիգյան հանդիպումն ավարտեց 2:2 հաշվով: Հաղթելու ժամանակն է:

Կորցրած 4 միավորներից հետո Զիդանի թիմը շարունակում է 14 միավորով գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը, բայց «Բարսելոնայի» շունչը մադրիդցիներն արդեն զգում են: Կատալոնացիներն ընդամենը 1 միավոր են զիջում իրենց գլխավոր մրցակցին:

«Ռեալը» ևս մեկ անգամ սայթաքելու իրավունք չունի, և չի սայթաքի: Սեփական դաշտում «Էյբարի» նկատմամբ հաղթանակը կասկած չի հարուցում: Անհաջող շրջանին ցտեսություն ասելու ժամանակն է, իսկ «Ռեալը» դա անում է վստահ ու խոշոր հաշվով հաղթանակներով: Առաջարկում ենք ««Ռեալի» գոլերը ՏՇ 3» խաղադրույքը: Գործակիցը 1,55 է:

«Սելտա» — «Բարսելոնա» 

«Սելտային» այս անգամ չհաջողվեց գերազանց մեկնարկել Պրիմերան, ինչպես վիգոցիներն արեցին նախորդ մրցաշրջանում: Հիշու՞մ եք «Բալայդոս» մարզադաշտում «Բարսելոնայի» նկատմամբ տարած 4:1 հաշվով սենսացիոն հաղթանակը: Վիգոցիներն այժմ 7 միավորով Պրիմերայում տասներկուերորդն են:

«Բարսելոնայի» զբաղեցրած դիրքի մասին արդեն խոսեցինք: Կատալոնացիներն ընթացիկ մրցաշրջանում միայն 1 պարտություն ունեն: Էնրիկեի թիմը «Նոու Կամպում» 1:2 հաշվով զիջեց նորեկ «Ալավեսին»:

«Կապտանռնագույնները» լավ մարզավիճակում են, բայց ունեն լուրջ կորուստ՝ Լեո Մեսսին: Արգենտինացին «Աթլետիկոյի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով դեռ մի քանի հանդիպում էլ բաց կթողնի: Պետք է նշել, որ առանց Մեսսիի էլ «Բարսան» վատ հանդես չի գալիս: Էնրիկեի թիմը նախ հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց Խիխոնի «Սպորտինգի» դարպասը, այնուհետև կրկին արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ:

Հաշվի առնելով կատալոնացիների ավելի բարձր կարգը, լավ մարզավիճակն ու տանտերերի թույլ պաշտպանությունը՝ առաջարկում ենք ««Բարսելոնայի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Անգամ արդյունավետ խաղով աչքի չընկնող «Աթլետիկոն» «Բալայդոս» մարզադաշտում 4 գոլ խփեց: Միավորներ կորցնելու իրավունք չունեցող «Բարսելոնան» նույնպես կարող է մի քանիսն ուղարկել, մանավանդ, որ Էնրիկեն ու նրա տղաները չեն մոռացել Վիգո կատարած վերջին ուղևորության ու գրանցած ցավալի արդյունքի մասին: Գործակիցը 1,91 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում սուպերէքսպրեսսի համար ստացանք 21,55 գործակիցը!

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 6-րդ տուր
17:30/1 հկտ
«Բավարիա» - Քյոլն»
ԱՊԼ, 7-րդ տուր
18:00/1 հկտ
«Հալլ Սիթի» - «Չելսի»
Ա Սերիա, 7-րդ տուր
14:30/2 հկտ
«Էմպոլի» - «Յուվենթուս»
ԱՊԼ, 7-րդ տուր
17:15/2 հկտ
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»
Պրիմերա, 7-րդ տուր
18:15/2 հկտ
«Ռեալ Մադրիդ» - «Էյբար»
Պրիմերա, 7-րդ տուր
22:45/2 հկտ
«Սելտա» - «Բարսելոնա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ