Ուիքենդյան սուպերէքսպրեսս. Խաղում ենք 21,30 գործակցով

18:15, 23 հկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» եվրոպական թոփ առաջնությունների հերթական տուրից առաջ առաջարկում է սուպերէքսպրեսս: Ռիսկային, բայց տրամաբանական խաղադրույքներով ստացել ենք բավական բարձր գործակից: Այս անգամ վերցրել ենք 3 հանդիպում:

«Միլան» — «Յուվենթուս»

«Միլանը» վերջին շրջանում հրաշալի է հանդես գալիս: «Ռոսսոներները» 16 միավորով գտնվում են Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Առաջատար «Յուվեին» թիմը զիջում է 5 միավորով: Բակկան լավ մարզավիճակում է: Կոլումբացի հարձակվողը 6 գոլով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում է: Նյանգը առջևի գծում նույնպես հաջող է գործում: Վերջին 3 խաղում «Միլանը» 11 գոլ է խփել, ինչը բավական լավ ցուցանիշ է: Պետք է նաև նշել, որ Մոնտելլայի թիմը շատ էլ բաց է թողնում: Պաշտպանությունում խնդիրներ կան:

«Յուվեն» «Ինտերից» կրած պարտությունից հետո միայն հաղթանակներ է տանում: Ա Սերիայում անցկացրած վերջին 4 խաղում «Ծեր Սինյորան» 12 միավոր է վաստակել: Հիգուաինն ու Դիբալան միասին 9 գոլ են խփել: Ալվեսի թիմ գալուց հետո աջ եզրն անհամեմատ ավելի ուժեղացել է: Թուրինցիների պաշտպանությունում բացեր գրեթե չկան: Չնայած նրան, որ հանդիպումը կայանալու է «Սան Սիրոյում», ֆավորիտն անկասկած հյուրերն են:

«Միլանը» լավ մարզավիճակում է, բայց այլ բան է հաղթել միջակ թիմերին, լրիվ այլ բան՝ մրցել «Յուվեի» դեմ: Թուրինցիները հավանաբար կհաղթեն «Միլանին»: Առաջարկում ենք հյուրերի հաղթանակն ու տոտալ 2,5-ից շատ գոլը: Տանտերերի գոլը բացառել պետք չէ: Այստեղ հավանական են 2:1, 3:1 տարբերակները՝ հօգուտ «Յուվեի»: Ի դեպ, նախորդ մրցաշրջանում «Սան Սիրոյում» կայացած խաղն ավարտվել է Ալեգրիի տղաների 2:1 հաշվով հաղթանակով:

«Յուվենթուս» և ՏՇ 2,5 գոլ — 2,85 գործակից

«Սևիլիա» — «Աթլետիկո Մադրիդ»

Մրցաշարային աղյուսակի տեսանկյունից սա Պրիմերայի տուրի կենտրոնական հանդիպումն է: «Աթլետիկոն» 18 միավորով առաջատարն է, իսկ «Սևիլիան» 17 միավորով երրորդը:

Երկու թիմերն էլ Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տարան: Ընդհանրապես, մրցաշրջանը և՛ անդալուսցիների, և՛ մադրիդցիների համար հաջող է մեկնարկել:

«Աթլետիկոն» հրաշալի է զգում իրեն: Նախորդ տուրում Սիմեոնեի թիմը 7:1 հաշվով ջախջախեց «Գրանադային»: Յանիկ Պերերյա Կարասկոն փայլում է արդյունավետությամբ: Պաշտպանությունն «Աթլետիկոյում» ինչպես միշտ բարձր մակարդակի վրա է:

«Սևիլիան» խաղալու է իր հարկի տակ, իսկ «Ռամոն Սանչես Պիսխուանում» հեշտ չէ ոչ մի թիմի համար: Անգամ «Բարսելոնան» ու «Ռեալը» այստեղ լուրջ խնդիրներ են ունենում և հաճախ չեն կարողանում 3 միավոր վաստակել: Անդալուսցիները տիպիկ տնային թիմ են:

Առաջարկում ենք ոչ-ոքի տարբերակը: Բարդ է կողմերից որևէ մեկին առավելություն տալ: Երկուսն էլ գտնվում են լավ մարզավիճակում: «Սևիլիան» երկրպագուների աջակցությամբ հնարավորինս հավաքված և ուշադիր կգործի, իսկ «Աթլետիկոյի» մոտ դա օրինաչափություն է:

Ոչ-ոքի — 3,46 գործակից

«Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»

Ուիքենդի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը: Ժոզե Մոուրինյոն հյուրի կարգավիճակով կվերադառնա «Սթեմֆորդ Բրիջ»: «Չելսին» 16 միավորով հինգերորդն է, իսկ «ՄՅու»-ն տասնչորսով յոթերորդը:

Եվրոպա լիգայում «Յունայթեդը» հինգշաբթի 4:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ «Ֆեներբահչեի» նկատմամբ: Իրոք, եկել էր հաղթելու ժամանակը: Մանչեսթերցիները ոչ մի կերպ չէին կարողանում հունի մեջ ընկնել: Մոուրինյոն կազմի հարցում դեռ չի կողմնորոշվել: Խաղային խնդիրներ թիմում շատ կան:

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա «ազնվականները» ավելի վստահ տեսք ունեն: Դիեգո Կոստան խփած 7 գնդակով Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն է: Թիմային խաղով «Չելսին» այս պահին գերազանցում է իր մրցակցին:

Առաջարկում ենք խաղադրույք կատարել տանտերերի հաղթանակի վրա: Նախ «Չելսին» խաղալու է հարազատ երկրպագուների աջակցության ներքո: Բացի այդ, թիմը եվրագավաթներին չի մասնակցում և հանգստանալու համար մի ամբողջ շաբաթ ուներ, իսկ «Յունայթեդը»՝ ընդամենը 2 օր: «Կարմիր սատանաների» խաղում համագործակցության սխալներն ավելի շատ է: Բուքմեյքերները Կոնտեի թիմին ֆավորիտ են համարում:

«Չելսիի» հաղթանակ — 2,16 գործակից

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում սուպերէքսպրեսսի համար ստացանք 21,30 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
Ա Սերիա, 9-րդ տուր
22:45/22 հկտ
«Միլան» - «Յուվենթուս»
Պրիմերա, 9-րդ տուր
18:15/23 հկտ
«Սևիլիա» - «Աթլետիկո Մադրիդ»
ԱՊԼ, 9-րդ տուր
19:00/21 հկտ
«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ