Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 12.56 գործակցով

18:00, 06 մրտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» «սուպերէքսպրեսսի» շրջանակներում այս անգամ դիտարկում է երեք հանդիպում: Բունդեսլիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» կընդունի «Բավարիային», ԱՊԼ-ի 29-րդ տուրում «Քրիստալ Փելասը» կմրցի «Լիվերպուլի» հետ, Ա Սերիայի 28-րդ տուրում «Միլանը» կհյուրընկալվի «Սասուոլոյին»: 

«Բորուսիա» — «Բավարիա»

Թերեւս, Բունդեսլիգայի 2015/16 թթ. մրցաշրջանի կենտրոնական հանդիպումն է լինելու: Նախորդ տուրի «Մայնցի» դեմ տնային խաղում սայթաքելով՝ «Բավարիան» վերադարձրեց չեմպիոնական ինտրիգը:

Տանտերերից խաղին չի մասնակցի Սոկրատիսը: Պեպ Գվարդիոլայի տրամադրության տակ չեն Ժերոմ Բոատենգը, Խավի Մարտինեսն ու Հոլգեր Բադշտուբերը:

Այս խաղից առաջ երկու թիմերն էլ հետաքրքիր վիճակագրություն ունեն: «Բորուսիան» հաղթել է Բունդեսլիգայի վերջին 7 տնային խաղերում, իսկ «Բավարիան» նախորդ 12 արտագնա հանդիպումներից 11-ում չի պարտվել:

Հաշվի առնելով, որ Թոմաս Տուխելի թիմը չեմպիոնական տիտղոսին հասնելու հնարավորություն ունենալու համար պետք է հաղթի այս խաղում, ասել է, թե մոտիվացված է, ընտրում եմ «տանտերերի հաղթանակ» խաղադրույքը:

«Քրիստալ Փելաս» — «Լիվերպուլ»

Յուրգեն Կլոպի հաջորդ մրցակիցն Ալան Պարդյուն է: Վերջինիս գլխավորությամբ «Քրիստալ Փելասը» պարտվել է ԱՊԼ-ի վերջին 4 տնային խաղերում: Ի տարբերություն «Լիվերպուլի», որը ներքին առաջնության նախորդ 3 խաղերում 7 միավոր է վաստակել:

«Լիվերպուլը» խաղին մոտենում է բարձր տրամադրությամբ: ԱՊԼ-ի շրջանակներում վերջին երեք խաղերում «կարմիրները» պարտություն չեն կրել: Բացի այդ, հիվանդասենյակը նախկինի պես մարդաշատ չէ: Այնտեղ են մնացել միայն Ջո Գոմեսը, Դենի Ինգզը, Քեւին Սթյուարթը եւ Լուկաս Լեյվան: Հարձակման գիծն էլ փայլում է. ՊԼ-ի նախորդ երեք խաղերում թիմը նվազագույնը երկու գոլ է խփել:

Հաշվի առնելով այս ամենը՝ ընտրում եմ «հյուրերի հաղթանակ» խաղադրույքը:

«Սասուոլո» — «Միլան»

Սինիշա Միխայլովիչի թիմի անպարտելի խաղերի շարքը շարունակվում է: «Ռոսոներները» վերջին 12 խաղում պարտության դառնությունը չեն ճաշակել: Մրցակիցը վերջին շրջանում անկայուն հանդես եկող «Սասուոլոն» է:

Առաջին շրջանի խաղում «Միլանը» 2:1 հաշվով հաղթել էր: Բայց պետք է նշել, որ վերջին չորս խաղում «Սասուոլոն» պարտություն չունի՝ 2-ական հաղթանակ եւ ոչ-ոքի:

«Ռոսոներներից» հանդիպումը բաց կթողնեն վնասվածք ստացած Մ՛Բայե Նյանգը եւ որակազրկված Ինացիո Աբատեն: Առաջինի բացակայությունը կարող է հնարավորություն տալ գործի մեջ տեսնել Մարիո Բալոտելիին, ով Ա Սերիայում դեռեւս խաղաժամանակ չի ստանում: Բայց «Ալեսանդրիայի» հետ գավաթային խաղում Սուպեր Մարիոն խաղաց եւ անգամ գոլի հեղինակ դարձավ:

Այս խաղում ֆավորիտը հյուրերն են: Կարծում եմ՝ թեկուզ դժվարությամբ, բայց նրանք հաղթանակ կտոնեն:

Էքսպրես: Պարտված
Բունդեսլիգա, 25-րդ տուր
21:30/5 մրտ
«Բորուսիա» Դորտմունդ - «Բավարիա»
ԱՊԼ, 29-րդ տուր
17:30/6 մրտ
«Քրիստալ Փելաս» - «Լիվերպուլ»
Ա Սերիա, 28-րդ տուր
18:00/6 մրտ
«Սասուոլո» - «Միլան»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ