Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 12.56 գործակցով

16:30, 28 օգս 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» եվրոպական թոփ առաջնությունների հերթական տուրից առաջ առաջարկում է սուպերէքսպրեսս: Դիտարկում ենք մեկական հանդիպում Անգլիայի Պրեմյեր լիգայից, Լա լիգայից և Ա Սերիայից: Ընդհանուր գործակիցը 12.56 է:

«Ռեալ Մադրիդ» — «Սելտա»

Նոլիտոն լքեց Վիգոն՝ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիում» խաղալու համար: Ի դեպ, նա այնտեղ բավական հաջող է խաղում: Իսկ «Սելտան» արդեն առանց իր առաջատարի հյուրընկալվելու է Մադրիդի «Ռեալին»: «Սելտան», որը նախորդ տուրում նվազագույն հաշվով պարտվել էր Պրիմերայի նորեկ «Լեգանեսին»:

Հաղթել Սան-Սեբաստյանում, «Ռեալ Սոսյեդադին», այն էլ 3:0 հաշվով, ինչ խոսք, մեծ նվաճում է: Ամեն թիմի չի հաջողվում նման արդյունք գրանցել: Ընդ որում, «սերուցքայինները» խաղում էին առանց Ռոնալդուի: Վերջինս կբացակայի նաև առաջիկա խաղում, քանի որ չի ցանկանում ռիսկի դիմել և թարմացնել վնասվածքը:

Կրկին կբացակայեն Նավասը, Կուենտրաուն, Ռոնալդուն և Բենզեման: Հյուրերից չեն խաղա Կլաուդյո Բովյուն և Ռուբեն Բլանկոն: Չնայած ունեցած կորուստներին՝ «Ռեալը» կհաղթի կրկին մեծ առավելությամբ: Հնարավոր է, անգամ 5-6 գոլ խփի:

«Նապոլի» — «Միլան»

«Միլանը» Վինչենցո Մոնտելայի գլխավորությամբ հաղթանակ տոնեց Ա Սերիայի 2016/17 թթ. մրցաշրջանի առաջին տուրում՝ առավելության հասնելով «Տորինոյի» նկատմամբ: Ճիշտ է, պետք է ասել, որ այդ հաղթանակը կայացավ միայն Դոնարումա կոչվող հրաշքի շնորհիվ, քանի որ պատանի դարպասապահը խաղի 96-րդ րոպեին 11 մետրանոց հետ մղեց ու պահպանեց 3:2 հաշիվը:

Տանտերերի պատմությունն ավելի դրամատիկ է: 35-րդ րոպեին Մաուրիցիո Սարիի թիմը 0:2 հաշվով պարտվում էր «Պեսկարային» և միայն երկրորդ կեսում Մերտենսի դուբլի շնորհիվ մեկ միավոր փրկեց: Հեռացել է հարձակման կրակագծի հրամանատարը՝ Իգուաինը: 90 մլն եվրո «արժողությամբ» արգենտինացու բացակայությունն իր մեծ ազդեցությունը կարող է ունենալ նեապոլցիների խաղի վրա:

Առաջիկա խաղին տանտերերից չեն մասնակցի Գիաչերինին, Տոնելլին և Էլ Կադուրին: Մոնտելայի տրամադրության տակ չեն Բերտոլաչին և որակազրկված Պալետան:

Չնայած հաշվին, «Միլանն» առաջին տուրում համոզիչ և արժանի հաղթանակ տարավ: Թիմի ցուցադրած ֆուտբոլը հուսադրող է: Հաշվի առնելով նեապոլցիների ոչ այնքան լավ մարզավիճակը, կարծում եմ, որ հյուրերը չեն պարտվի:

«Վեսթ Բրոմվիչ» — «Միդլսբրո»

Ժոզե Մոուրինյոն և Պեպ Գվարդիոլան իսպանական թոփ ակումբներից անգլիական ՊԼ արտագաղթած միակ մարզիչները չեն: Այստեղ է նաև Այտոր Կարանկան, ով «Միդլսբրոյին» դուրս բերեց Չեմպիոնշիփից՝ հասցնելով Անգլիայի ամենահեղինակավոր մրցաշար:

Իսպանացի 42-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմը նախորդ երկու խաղում չորս միավոր է վաստակել, իսկ մրցակիցը՝ երեք: Ի դեպ, «Միդլսբրոն» հաղթանակը տոնել է հենց հյուրընկալվելիս՝ 2:1 հաշվով հաղթելով «Սանդերլենդին»: Իսկ «Վեսթ Բրոմը» տանը 0:2 հաշվով պարտվել է «Էվերթոնին»:

Կարանկան բավական լավ աշխատեց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նա կարողացավ ձեռք բերել իսպանացի հարձակվող Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերը, ով Քրիստիան Ստուանիի հետ յուրաքանչյուր խաղում փորձում է գնդակոծել հակառակորդի դարպասը: Նախորդ խաղի երկու գոլերը խփեց հենց Ստուանին՝ երկուսն էլ Նեգրեդոյի փոխանցումներից հետո:

Կարծում եմ՝ մեկ տուր դադարից հետո իսպանացի սթրայքերը կրկին աչքի կընկնի: Անգամ եթե հյուրերին չհաջողվի հաղթել, Նեգրեդոն կկարողանա մեկ անգամ գրավել Ֆոսթերի դարպասը:

Էքսպրես: Պարտված
Լա լիգա, 2-րդ տուր
22:15/27 օգս
«Ռեալ Մադրիդ» - «Սելտա»
Ա Սերիա, 2-րդ տուր
22:45/27 օգս
«Նապոլի» - «Միլան»
ԱՊԼ, 3-րդ տուր
16:30/28 օգս
«Վեսթ Բրոմ» - «Միդլսբրո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ