Ուիքենդյան սուպերէքսպրեսս. խաղում ենք 11,44 գործակցով

20:30, 13 օգս 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» շարունակում է ուիքենդյան սուպերէքսպրեսսների շարքն ու այս անգամ դիտարկում Ֆրանսիայի և Անգլիայի առաջնություններից երկուական հանդիպում: Ընդհանուր գործակիցը 11,44 է: 

«Բաստիա» — «ՊՍԺ» 

Ֆրանսիայի առաջնության մեկնարկային խաղում «Բաստիան» ընդունելու է չեմպիոն «ՊՍԺ»-ին: Սակայն նախորդ մրցաշրջանի համեմատ՝ Ֆրանսիայի գործող չեմպիոնի կազմը շատ փոփոխությունների է ենթարկվել: Չկա թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը, ում գլխավորությամբ փարիզյան ակումբը երեք անգամ անընդմեջ դարձավ չեմպիոն: Նրա փոխարեն եկել է իսպանացի մասնագետ Ունաի Էմերին, ում օրոք «Սևիլիան» երեք տարի շարունակ Եվրոպա լիգայի գավաթակիր դարձավ: Հեռացել են նաև ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Զլատան Իբրահիմովիչը, պաշտպաններ Գրեգորի Վան Դեր Վիլը ու Լուկա Դինը: Փոխարենը՝ Ֆրանսիայի չեմպիոնն իր կազմն ուժեղացրել է Հատեմ Բեն Արֆայով, Գժեգոժ Կրիխովյակով, Թոմաս Մենյեով և Խեսե Ռոդրիգեսով: Մի խոսքով՝ լիովին այլ «ՊՍԺ» ենք տեսնելու առաջիկա մրցաշրջանում:

Ունաի Էմերիի գլխավորությամբ «ՊՍԺ»-ն հիանալի արդյունքներ գրանցեց ընկերական խաղերում: Թիմը միևնույն 3:1 հաշվով հաղթեց «Ինտերին» ու Մադրիդի «Ռեալին», իսկ այնուհետև 4:0 հաշվով ջախջախեց Անգլիայի չեմպիոն «Լեսթերին»: Փարիզյան ակումբն արդեն հասցրել է նաև տիտղոս նվաճել: Մեկ շաբաթ առաջ «Լիոնի» դեմ խաղում թիմը նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը՝ հաղթելով 4:1 հաշվով: «Բաստիան», իր հերթին, 4 ընկերական հանդիպում է անցկացրել, որոնցից երեքում պարտվել է, և թիմի մրցակիցներն ամենևին էլ «ՊՍԺ»-ի կարգի չեն եղել:

Երկու թիմերն էլ խաղին մոտենում են կորուստներով: Տանտերերի կազմից կարելի է առանձնացնել Ֆլորիան Ռասպենտինոյի բացակայությունը, իսկ հյուրերից՝ Տիագո Սիլվայի և Էդինսոն Կավանիի: Եթե Կավանիին կարելի է փոխարինել Բեն Արֆայով, ապա բրազիլացուն դժվար է փոխարինող գտնել, քանզի Մարկինյոսը ներկա պահին Բրազիլիայի օլիմպիական հավաքականի տրամադրության տակ է: Ամենայն հավանականությամբ, Սիլվայի փոխարեն կխաղա Պրեսնել Կիմպեմբեն:

Հաշվի առնելով, որ Էմերիի գլխավորությամբ «ՊՍԺ»-ն արդյունավետ է գործում, մրցակիցն էլ կարգով այդքան բարձր չէ, կարելի է խաղալ տոտալ 2,5-ից շատ գոլ տարբերակով: Գործակիցը 1,87 է: Բացի այդ, առանց Տիագո Սիլվայի՝ «ՊՍԺ»-ի պաշտպանությունում խառնաշփոթ կարող է լինել, ինչից կարող է օգտվել սեփական երկրպագուների առաջ հանդես եկող «Բաստիան»:

«Մոնակո» — «Գենգամ» 

«Մոնակոյում» հետաքրքիր թիմ է հավաքվել: Վերադարձել է Ռադամել Ֆալկաոն, կա Վագներ Լավը, ով ժամանակին փայլում էր «ԲԿՄԱ»-ի կազմում, եկել են նաև փորձառու դարպասապահ Մորգան Դե Սանկտիսը և պաշտպան Կամիլ Գլիկը, ով լավ խաղով աչքի ընկավ Եվրո-2016-ում: Թիմն արդեն հասցրել է պաշտոնական հանդիպումներ անցկացնել: Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Լեոնարդու Ժարդիմի թիմն ի վերջո կարողացավ առավելության հասնել «Ֆեներբահչեի» նկատմամբ: Առաջին խաղում 1:2 հաշվով պարտվելով՝ մոնեգասկցիները պատասխան խաղում կարողացան 3:1 հաշվով տնային հաղթանակ տանել ու անցնել հաջորդ փուլ:

5 օր անց «Մոնակոն» կրկին Չեմպիոնների լիգայի շրջանակում հանդիպում է անցկացնելու՝ այս անգամ «Վիլյառեալի» դեմ, բայց դա չի խանգարի «Գենգամի» հետ խաղին լավ նախապատրաստվելու և նորմալ ֆուտբոլ ցուցադրելու համար: Այսպիսի մրցակցի դեմ տնային խաղում «Մոնակոն» անակնկալ մատուցելու իրավունք չունի: Ճիշտ է՝ բացակայելու են Մորգան Դե Սանկտիսը, Վագներ Լավը, Ռադամել Ֆալկաոն, Վալերի Ժերմենը, բայց այդուհանդերձ թիմի կազմն ավելի որակյալ է, քան «Գենգամինը»:

Կարելի է այս խաղի համար ընտրել «Մոնակոյի» հաղթանակ ու ՏՔ 3,5 գոլ խաղադրույքը, որովհետև Ժարդիմի թիմի մասնակցությամբ հանդիպումները մեծ մասամբ սակավագոլ են ստացվում, բայց քանզի սա էքսպրեսս է, կարելի է հուսալի խաղալ ու 1,70 գործակցով ընտրել «Մոնակոյի» հաղթանակը:

«Էվերթոն» — «Տոտենհեմ» 

Մեկնարկում է նաև ամենասպասված ու ամենահետաքրքիր առաջնությունը՝ Անգլիայի Պրեմիեր լիգան: Գալիք առաջնությունում չափազանց շատ ինտրիգներ կան, որոնցից երկուսը վերաբերվում է նաև «Էվերթոնին» ու «Տոտենհեմին»: Ռոնալդ Կումանի գլխավորությամբ ամբողջովին փոփոխված «Էվերթոնը» կարող է պայքարել եվրագավաթների համար, դե իսկ «Տոտենհեմը», որը նախորդ տարի մոտ էր չեմպիոնությանը, հնարավոր է և՛ ձախողվի, և՛ հասնի նույն հաջողությանը կամ նույնիսկ ավելին:

Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա նայելով կազմերը և ներկայիս իրավիճակը՝ ավելի գերադասելի են «Տոտենհեմի» շանսերը, բայց քանզի հանդիպումը կայանում է «Գուդիսոն Պարկում», խաղադրույք կատարել լոնդոնցիների հաջողության վրա այդքան էլ հուսալի չէ: Կարծում եմ՝ բաց խաղ կլինի, երկու թիմերն էլ հարձակվողական ֆուտբոլ են դավանում: Ճիշտ է՝ տանտերերից հանդիպմանը չի կարողանա մասնակցել թիմի գլխավոր հարձակվողական ուժը՝ Ռոմելու Լուկակուն, բայց կա Դեուլոֆեուն, կա Միրալյասը, կա Բարքլին, ովքեր կարող են վտանգ ստեղծել «Տոտենհեմի» դարպասի մոտ: Դե իսկ «խթանների» հարձակման գծի մասին խոսելն ավելորդ է, բոլոր առաջատար խաղացողները կազմ ու պատրաստ են: Հետևաբար, այս խաղի համար օպտիմալ տարբերակ կլինի «երկու խաղակեսերում էլ գոլ կլինի» խաղադրույքը: Գործակիցը 1,80 է:

«Մանչեսթեր Սիթի» — «Սանդերլենդ» 

Պեպ Գվարդիոլան իր նորամուտն է նշելու անգլիական Պրեմիեր լիգայում: Նրա գլխավորությամբ առաջին խաղում «քաղաքաբնակները» տանը կմրցեն «Սանդերլենդի» հետ: «Սև կատուները» նախորդ տարի հազիվհազ փրկվեցին Չեմպիոնշիփ տեղափոխվելուց: Ընդհանուր առմամբ, «Սանդերլենդը» հարմար մրցակից է առաջնությունը լավ մեկնարկելու համար:

Կարծում եմ՝ այսպիսի մրցակցի հետ խաղում «Սիթին» կաշխատի վստահ հաղթանակով մեկնարկել: Ճիշտ է՝ բացակայելու են Վենսան Կոմպանին, Իլկայ Գունդողանը, Բակարի Սանյան, Սամիր Նասրին, Լերոյ Սանեն և Կևին Դե Բրույնեն, բայց այն ֆուտբոլիստները, ովքեր պատրաստ են «Սանդերլենդի» հետ հանդիպմանը, ի զորու են ապահովել վստահ հաղթանակը: Այդ պատճառով կառաջարկեի խաղալ «Մանչեսթեր Սիթիի» անհատական տոտալը 2,5-ից շատ գոլի վրա: «Սանդերլենդի» դեմ վերջին 8 խաղերից յոթում «Սիթին» նվազագույնը 3 գոլ խփել է: Բացի այդ, նոր մարզիչ, նոր մրցաշրջան, պետք է հենց սկզբից հույս ներշնչել սեփական երկրպագուներին: Շատ լավ տարբերակ է այս խաղի համար, գործակիցը ուղիղ 2 է:

Էքսպրես: Պարտված
Լիգա 1, առաջին տուր
22:00/12 օգս
«Բաստիա» - «ՊՍԺ»
Լիգա 1, առաջին տուր
22:30/12 օգս
«Մոնակո» - «Գենգամ»
ԱՊԼ, առաջին տուր
18:00/13 օգս
«Էվերթոն» - «Տոտենհեմ»
ԱՊԼ, առաջին տուր
20:30/13 օգս
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ