Ուիմբլդոնի տամարդկանց մենախաղի հաղթող: Սոֆյա Տարտակովայի կանխատեսումը

17:00, 10 հլս 2022
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» թենիսի փորձագետ Սոֆյա Տարտակովան կանխատեսում է կատարել թենիսի «Մեծ սաղավարտի» Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի հաղթողի վերաբերյալ:

Խոսենք Ուիմբլդոնի գլխավոր ֆավորիտների մասին: Առաջինը Նովակ Ջոկովիչն է, հետո գալիս է Կառլոս Ալկարասը, երրորդ տեղում էլ Ռաֆաել Նադալն է:

Այս եռյակից բացակայում են երկու թենիսիստներ, որոնք կարող են մտնել պայքարի մեջ: Խոսքը Բերետինիի և Ցիցիպասի մասին է: Ցավալի է, որ չկա Զվերևը: Նա վնասվածք ունի, այլապես կլիներ ֆավորիտների թվում:

Բերետինին խնդիրներ ուներ: Այո՛, նա վիրահատության ենթարկվեց, բայց ինչպես վերադարձավ խոտածածկ: Բերետինին հիանալի թիմ ունի ու շատ լավ է համագործակցում բոքսում նստած տղաների հետ: Առողջական խնդիրներն արդեն անցյալում են: Նա հիանալի է մատուցում, վերականգնել է վստահությունը և հանգիստ կարող է պայքարել Ջոկովիչի և նույն Նադալի հետ:

Ցիցիպասի համար ամեն ինչ այնքան էլ լավ չդասավորվեց Մալյորկայի մրցաշարում: Այժմ նա այնքան էլ վառ տեսք չունի, քանի որ նոր է վերադարձել: Բայց Ցիցիպասը բազմաֆունկցիոնալ թենիսիստ է: Նա օգտագործում է ամբողջ հրապարակը և հիանալի է մատուցում: Երբեմն հույնը հոգեբանական խնդիրներ է ունենում: Հենց այդ պատճառով էլ շատ են սխալները, շեղ հարվածները: Բայց ինձ թվում է, որ այս մրցաշարում Ստեֆանոսը կարող է հավաքված գործել:

Ջոկովիչը Ուիմբլդոնի գլխավոր ֆավորիտն է: Ամեն ինչ չէ, որ ստացվեց «Ռոլան Գարոսում»: Սերբը դասակարգման աղյուսակում կորցրեց առաջին տեղը: Բայց մենք գիտենք, թե Ջոկովիչն ինչ ուժեղ խաղ է ցուցադրում «Մեծ սաղավարտի» մրցաշարերում: Հենց դրա համար էլ Նովակն ավելի լավ կգործի, քան «Ռոլան Գարոսում»:

Նադալին երբեք չի կարելի հանել պայքարից: Շատերը կարծում էին, որ նա բաց կթողնի մրցաշրջանի մեծ մասը, բայց այդպես չեղավ:

Չնայած բոլոր ֆավորիտներին՝ մենք մտքում կպահենք նաև Բերետինիի տարբերակը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Վերադարձ
Ուիմբլդոն
17:00/10 հլս
Տղամարդկանց մենախաղ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ