Ուիմբլդոն։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

00:00, 27 հնս 2022
Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար Ուիմբլդոնը կանցկացվի հունիսի 27-ից հուլիսի 10-ը։ Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել տղամարդկանց մենախաղի հաղթողի վերաբերյալ։

Ողջույն.

Ֆուտբոլային աշխարհը գնացել է հանգստի, փոխարենը կանաչ խոտածածկը համախմբել է աշխարհի ուժեղագույն թենիսիստներին: Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայում մրցաշրջանի խոտածածկի հատվածն է, որն ավարտվում է Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարով:

Ումիբլդոնն այս տարի արտասովոր է. Անգլիայի կառավարության որոշմամբ արգելվել է ռուս և բելառուս թենիսիստների մասնակցությունը: Դա դուր չեկավ ATP-ին և համաշխարհային թենիսի ամենաազդեցիկ կառույցը Ուիմբլդոնին զրկեց միավորներ խաղարկելու իրավունքից: Դա անցած տարվա հաղթող Նովակ Ջոկովիչից կհանի 2000 միավոր և սերբը կկորցներ համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին համարը, եթե դա տեղի չուենար մեկ շաբաթ առաջ: Գահին կրկին բազմած Դանիիլ Մեդվեդևը Լոնդոն չի մեկնել, իսկ Ջոկովիչն ու մյուս ֆավորիտները գնացել են տիտղոսի ու գումարի հետևից:

21-րդ սաղավարտի հետևից անդադար վազող Ջոկովիչը ցանցում առաջին համարն է. նրա ճանապարհը մինչև քառորդ եզրափակիչ բավականին հարթ է: Միայն այնտեղ նրան կարող է հանդիպել Կառլոս Ալկարասը, սակայն երիտասարդ իսպանացին ակնհայտորեն խոտածածկի մասնագետ չէ: Սերբի համար ավելի բարդ մրցակից է թվում Հուրբերտ Հուրկաչը, որին նա կարող է հանդիպել կիսաեզրափակիչում: Լեհ թենիսիստն իրեն հիանալի է զգում այս ծածկույթի վրա և օրեր առաջ դարձավ Հալեի մրցաշարի հաղթող: Ստորին հատվածում են Ռաֆայել Նադալը, Ստեֆանոս Ցիցիպասը, Ֆելիքս Օժե-Ալյասիմը, Դենիս Շապովալովը, Նիկ Կիրիոսը: Բայց այստեղ առավել բարձր եմ գնահատում Մատեո Բերետինիի շանսերը: Իտալացին Մեծ սաղավարտի մրցաշարերում իր լավագույն արդյունքը գրանցել է հենց Ուիմբլդոնում՝ անցած տարվա եզրափակիչում զիջելով Ջոկովիչին: Ու, չնայած ծանր վնասվածքից հետո ունեցած կարճ խաղաժամանակին, Բերետինին ապացուցեց, որ հիանալի մարզավիճակում է՝ հաղթելով Շտուտգարտի և Լոնդոնի «Քուինզ Քլաբի» մրցաշարերում: Նադալի հետ պոտենցիալ կիսաեզրափակիչն ու Ջոկովիչի հետ պոտենցիալ եզրափակիչը կարող են դառնալ մրցաշարի զարդերը:

Անակնկալներից, բնականաբար, ոչ ոք ապահովագրված չէ, առավել ևս անհատական մարզաձևերում: Ֆավորիտներին պայքարից հանելու ներուժ շատերն ունեն: Բայց, կհամարձակվեմ կանխատեսել անցած տարվա եզրափակչի կրկնությունը՝ Նովակ Ջոկովիչ – Մատեո Բերետինի: Այս անգամ, եթե վնասվածքները չխանգարեն, իտալացին ռևանշ կվերցնի սերբից ու կնվաճի Մեծ սաղավարտի մրցաշարերում իր առաջին տիտղոսը:

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Վերադարձ
Ուիմբլդոն
00:00/27 հնս
Տղամարդկանց մենախաղ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ