Ուելս — Իռլանդիա. Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 09 հկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է ԱԱ-2018-ի որակավորման փուլի Ուելս — Իռլանդիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն արդյունավետ խաղում: 

Հակառակ բուքմեյքերների ենթադրությունների, որ այս հանդիպումը ձանձրալի կլինի՝ առանց շատ պահերի ու գոլերի, կարծում եմ, որ արդյունավետ խաղ կլինի: Հանդիպումը կարևորագույն է: Պարտվողը հաստատ չի հայտնվի աշխարհի առաջնությունում: Իռլանդիային անգամ ոչ-ոքին չի գոհացնի: Հյուրերը պետք է հաղթանակի համար խաղան, ռիսկի դիմեն, նրանք ստիպված կլինեն բացվել: Եվ գոլառատ խաղ կլինի: Թիմերը բնավորությամբ են: Հանդիպման ցանկացած պահի հաշիվը թիմերից մեկին չի գոհացնի և նրանք առաջ կնետվեն: Երկրպագուները կոգևորեն ֆուտբոլիստներին:

Կենթադրեմ, որ երկու թիմերն է գոլ կխփեն, իսկ գոլերի տոտալը 2,5-ից շատ կլինի: Այստեղ պետք է հիշել, որ ուելսցիներն այս մրցակցի դեմ առաջին խաղում կոտրել էին իռլանդական հավաքականի առաջատարներից մեկին՝ Կոուլմանին, հավաքականի ավագին: Վերջինս մինչ այժմ վերականգնվում է, բուժում է կոտրվածքը: Արդեն կես տարի է անցել: Այնպես որ, դիտարժան խաղ է սպասվում: Գոլերով լի սուր հանդիպման եմ սպասում:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018, որակավորման փուլ, 10-րդ տուր
22:45/9 հկտ
Ուելս - Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ