Մուտք

Ուելս — Հյուսիսային Իռլանդիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

17:06, 24 Հունիսի 2016
Կոնստանտին Գենիչ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Ուելս — Հյուսիսային Իռլանդիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում ուելսցիները և հյուսիսիռլանդացիները գրավիչ, հարձակվողական խաղ չեն ցուցադրի, ամեն ինչ կվճռի մեկ խփած գնդակը, կամ գոլեր ընդհանրապես չեն լինի: 

Կիսվել:

Բրիտանական դերբի, անսպասելի զույգ: Հյուսիսիռլանդացիներն արդեն մաքսիմալ առաջադրանքը կատարել են: Գնդակների լավ տարբերության շնորհիվ նրանք անցան հաջորդ փուլ: Ուելսը թեև ավելի ուժեղ է, ամուր, ունի որակյալ կազմ, բայց այնպիսի հարմարավետություն, որը ուելսցիներին տրամադրեց Ռուսաստանի հավաքականը, այս անգամ չի լինի: Հյուսիսային Իռլանդիան հաստատ չի բացվի, կնստի պաշտպանությունում և գնդակը առաջ կուղարկի դեպի Լաֆերտին կամ Գրիկը, եթե նա դուրս գա խաղադաշտ: Համոզված եմ, որ Հյուսիսային Իռլանդիայի առաջադրանքը հետևյալը կլինի` բաց չթողնել: Օ’Նիլի թիմը հաշիվը պահելու է մինչև վերջ: Հույս է ունենալու, որ ինչ-որ շանս կլինի ստանդարտների ժամանակ, հնարավոր է, որ ստացվի խելահեղ հեռահար հարված: Եվ Հյուսիսային Իռլանդիայի գլխավոր շանսը` հասցնել մինչև 11 մետրանոց հարվածաշար, իսկ այնտեղ արդեն կարող է փայլել Մակգովերնը, ով հիասքանչ է անցկացնում մրցաշարը:

Առավելագույնը, որը մենք կարող ենք տեսնել հիմնական ժամանակում, մեկ գոլն է: Հնարավոր է, որ Գարեթ Բեյլը գոլ խփի տուգանայինից և հաղթանակ պարգևի իր թիմին: Հնարավոր է, որ ընդհանրապես գոլեր չլինեն: Այնպես որ, այստեղ 2,26 լավ գործակցով կխաղայի «տոտալ 1,5-ից քիչ գոլ» տարբերակով:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
20:00/25 հնս
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Եվրո 2016-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
17:06, 24 Հունիսի 2016
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
17:06, 24 Հունիսի 2016
«Ինտեր» – «Տորինո»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
17:06, 24 Հունիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ