Ուելս — Հյուսիսային Իռլանդիա. Արթուր Պետրոսյանի վիդեոկանխատեսումը

20:00, 25 հնս 2016
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի նախկին խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Ուելս — Հյուսիսային Իռլանդիա հանդիպման վերաբերյալ։ 

https://www.youtube.com/watch?v=CK4zp6IVkvs

Հյուսիսային Իռլանդիան թիմ է, որն ամենաքիչն է տիրել գնդակին՝ 33%։

Ընդհաանրապես Եվրոպայի առաջնությունում ընդամենը երկու թիմեր են 35%-ից պակաս տիրել գնդակին, և երկուսն ել դուրս են եկել փլեյ-օֆֆ։ Դրանք Հյուսիսային Իռլանդիան և Իսպանիան են։

Բացի այդ, Հյուսիսային Իռլանդիան թիմ է, այն թույլ է տվել մրցակիցներին ամենաշատ թվով հարվածները կատարել իր դարպասին։ Ուկրաինացիները, լեհերն ու գերմանացիները դա 61 անգամ են արել։ Ընդ որում՝ իռլանդացիները երկուսից ավել գնդակ բաց չեն թողել։ Ինչի՞ մասին է դա խոսում։ Առաջին հերթին՝ հաջողության, երկրորդ հերթին՝ դարպասապահի՝ ՄագԳովերնեի, ով, թերևս, լավագույն դարպասապահն էր Եվրոպայի առաջնության խմբային փուլում։ Ի դեպ, նա 37 տարեկան է, իր ամբողջ կարիերան անց է կացրել համեստ շոտլանդական ակումբներում և Եվրոպայի առաջնությունից առաջ մնացել է առանց ակումբի ու դարձել ազատ գործակալ։ Դատելով ամենից՝ ոչ երկար ժամանակով։

Ինչ վերաբերվում է Ուելսին, ապա քիչ թե շատ հասկանալի է՝ ինչպես կզարգանա խաղը։ Ուելսն ավելի շատ կտիրի գնդակին և կփորձի կոտրել իռլանդացիների լուրջ պաշտպանողական ռեդուտները։

Ի՞նչ կարելի է ասել Ուելսի մասին։ Ուելսը, չնայած այն բանին, որ այն հիանալի անցկացրեց խմբային փուլն ու առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ, հակագրոհային թիմ է, որն իրեն ավելի հարմար է զգում, երբ նախաձեռնությանն ու գնդակին տիրում է մրցակիցը։ Գնդակի կորստի դեպքում, ունենալով այնպիսի խաղացողների, ինչպիսիք են Ջո Ալենն ու Աարոն Ռեմզին կետնրոնում, և իր տրամադրության տակ ունենալով Գարեթ Բեյլի ոտքերն ու արագությունը, Ուելսն ավելի շատ շանսեր ունի հակագրոհների վրա ինչ որ բան ստեղծելու համար։

Առաջիկա խաղն էլ հենց չի զարգանա ուելսցիների սցենարով, և դրա հետ կապված նրանց մոտ կարող են խնդիրներ առաջանալ։ Երբ նրանք ստիպված կլինեն կոտրել ահա այդ պաշտպանողական ռեդուտները, անհրաժեշտ կլինի գործի դնել եզրերը, իսկ դրանք դիրքային գրոհի խաղի դեպքում ամենաուժեղը չեն։ Հիմնական ուժերը կենտրոնացված են կենտրոնում։ Հենց այնտեղ իռլանդացիները խաղացողների ոչ մեծ կուտակումներ կունենան, և կարծում եմ, որ առանց ինչ-որ ոչ ստանդարտային պահերի, առանց ստանդարտային դիրքերի, հնարավոր է, ուելսցիներն անգամ չկարողանան հաղթահարել այդ պաշտպանողական կարգերը։

Ի՞նչ խաղադրույք կարելի է առաջարկել։ Առաջին հերթին՝ գնդակի տիրումը։ Գնդակին կտիրեն ուելսցիները։ Խաղադրույքն այն բանի վրա, որ ուելսցիները 58%-ից ավելին կտիրեն գնդակին՝ բավական լավն է։ Հետո հարվածներն են։ Ուելսցիները կհարվածեն։ Եվ դա առաջին հերթին Գարեթ Բեյլն է։ Որքա՞ն դա կթողնեն իռլանդացիները՝ արդեն ասացի։

Նաև William Hill-ում ինձ դուր եկավ առաջին խաղակեսում անկյունայիններով Ուելսի հաղթանակը։ Գործակիցը 1,67 է։ Ամենայն հավանականությամբ, ամենն այդքան հեշտ չի դասավորվի Ուելսի համար, այդ պատճառով ենթադրենք, որ առաջին խաղակեսը ոչ-ոքի կավարտվի, իսկ երկրորդում Ուելսն, այնուամենայնիվ, կսեղմի իռլանդացիներին։ Այդ պատճառով այստեղ շրջանառվում է Ոչ-ոքի/1Հ խաղադրույքը՝ առաջին խաղակեսից հետո ոչ-ոքի, երկրորդից հետո՝ Ուելսի հաղթանակ։ Գործակիցը բավական լավն է՝ 4,40 William Hill-ում։

Դե և, ինձ թվում է՝ Հյուսիսային Իռլանդիան դժվար այստեղ գոլ խփի։ Այդ պատճառով՝ 1,85 գործակցով «գոլերը տոտալ 0,5-ից քիչ»։

Դե իսկ ընդհանրապես, իհարկե, Ուելսն այստեղ ֆավորիտ է։ Ամենայն հավանականությամբ, այս թիմը դուրս կգա Եվրոյի քառորդ եզրափակիչ, դժվար ամենը նրանց համար հեշտ դասավորվի։

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
20:00/25 հնս
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
20:00/25 հնս
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ