Ուելս — Հյուսիսային Իռլանդիա. Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը

20:00, 25 հնս 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի Ուելս — Հյուսիսային Իռլանդիա հանդիպման վերաբերյալ: Նա ակնկալում է, որ հանդիպումն արդյունավետ չի ստացվի, բայց Ուելսի հավաքականը կկարողանա հաղթանակ տանել: Բացի դրանից, փորձագետը կարծում է, որ ուելսցիները ավելի շատ անկյունային կիրացնեն, իսկ Գարեթ Բեյլը կկարողանա շարունակել իր գոլային շարքը: 

https://youtu.be/J7pwjLy88_c

Ողջույն բոլորին:

Ուելս — Հյուսիսային Իռլանդիա` Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի համար շատ անսպասելի զույգ: Հատկապես զարմացնում է Հյուսիսային Իռլանդիայի 1/8 եզրափակիչ դուրս գալը: Թվում է, որ այս թիմը փլեյ-օֆֆ դուրս եկածներից ամենաթույլն է, կամ երկու-երեք թույլ թիմերից մեկը: Խմբային փուլի երկու խաղերում այս թիմը համոզիչ չթվաց: Գերմանիայի և Լեհաստանի դեմ խաղերում նրանք պետք է խոշոր հաշվով պարտվեին, բայց երկու դեպքերում էլ մրցակիցները մեծ քանակությամբ գոլային պահեր չիրացրեցին` Թոմաս Մյուլլերի երկու դարպասաձողերը, Լեվանդովսկին շատ անգամ չխփեց, այո և ընդհանրապես, երկու խաղերում հյուսիսիռլանդացի դարպասապահը պետք է երեք գնդակ բաց թողներ, ով խաղում է ինչ-որ շոտլանդական ակումբի կազմում, որը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Հյուսիսային Իռլանդիայի կազմը համապատասխանում է թիմի խաղին: Մրցաշարի միակ խաղում, որը նրանք լավ մակարդակով անցկացրեցին, Ուկրաինայի դեմ հանդիպումն էր, որում հաղթեցին: Ինձ թվում է, որ այնտեղ այդքան Հյուսիսային Իռլանդիան լավը չէր, որքան չգիտես ինչու ահավոր երևաց Ուկրաինայի հավաքականը:

Ինձ թվում է, որ Ուելսի հավաքականը հաջորդ փուլ անցնելու շատ լավ շանսեր ունի, բայց տակտիկապես խաղը դժվար կլինի ուելսցիների համար, քանզի նրանք ստիպված կլինեն խաղալ լիովին այլ ֆուտբոլ, քան նրանք ցույց էին տվել խմբային փուլում: Ուելսի դեմ խաղացին թիմեր, որոնք սիրում են տիրել գնդակին, իսկ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը գնդակին տիրելու տոկոսով խմբային փուլում զբաղեցրեց վերջին տեղը: Սա մեկ դարպասի խաղ կլինի, այդ պատճառով առաջին հերթին` առաջարկվում է անկյունայինների խաղադրույքը` հօգուտ Ուելսի հավաքականի: Կարելի է ընտրել «Անկյունայիններով Ուելսի (-2,5) ֆորայով հաղթանակ» տարբերակը: Դրա համար տալիս են երկուսից ավել գործակից: Ամենայն հավանականությամբ, Հյուսիսային Իռլանդիայի դարպասի մոտ մեծ քանակությամբ սուր պահեր կլինեն` շատ հարվածներ, շատ բարձրից փոխանցումներ: Բրիտանական թիմերը միշտ մեծ քանակությամբ անկյունայիններ են վաստակում, միևնույն ժամանակ հասկանալի է, որ խաղն ընթանալու է Հյուսիսային Իռլանդիայի դարպասի մոտ:

Ինչ վերաբերում է խաղի ելքի խաղադրույքներին, ապա ինձ զարմացրեց, թե որքան բարձր է Ուելսի հաղթանակի գործակիցը` երկուսից ավել: Բավականին անսպասելի էր, հաշվի առնելով, որ Ուելսի թիմի ու ֆուտբոլիստների կարգը բարձր է: Միայն Գարեթ Բեյլի գործոնը միանգամից կարգերի տարբերությունը մեծ է դարձնում: Այս խաղում Գարեթից շատ բան է կախված լինելու` նրա մոտ խաղն այդքան էլ պետք է չընթանա մենապայքարներում, որքան դիրքային գրոհներում: Նրա հեռահար հարվածները, տուգանային հարվածներն Ուելսի հավաքականի գլխավոր հաղթաթուղթն են:

Ինձ թվում է, որ այժմ փլեյ-օֆֆում պետք է ավելի հավաքված լինել թիմերից մեկի մաքուր հաղթանակի վրա խաղադրույքներում, քանզի սա փլեյ-օֆֆն է, և եթե ոչ-ոքին պահպանվի մինչև վերջին րոպեն, ապա ոչ ոք ռիսկի չի դիմելու` բոլորը մտքի մեջ պահելու են ավելացրած ժամանակը: Թիմերի համար գլխավորը չհաղթել 90 րոպեների ընթացքում, այլ դուրս գալ հաջորդ փուլ: Այդ պատճառով պետք է զգույշ լինել և հիմա քիչ խաղալ «Հ1» և «Հ2» խաղադրույքներով: Թեև հենց այս խաղում Ուելսի հաղթանակի 2,05 գործակիցը շատ բարձր է, բայց կառաջարկեի այն ավելի մեծացնել: Ինձ դուր եկավ «Ուելսի հաղթանակը և տոտալ 3,5-ից քիչ գոլ» խաղադրույքը: Դրա գործակիցը կազմում է 2,42` շատ-շատ է, բայց, ինձ թվում է, որ ռիսկն այստեղ արդարացված է: Իհարկե, այս խաղում չէի բացառի գոլազուրկ ոչ-ոքին, բայց ավելի շուտ Ուելսը կհաղթի, դրա շանսերը բարձր են: Այդ պատճառով 2,42 գործակիցը` այն պայմանով, որ գոլային հրավառություն չի լինի և 3,5 գոլից շատ չի խփվի, լավն է:

Բացի այդ, William Hill ընկերությունում ուշադրություն դարձրեցի բավականին լավ առաջարկի վրա` «Ուելսի հաղթանակը և Գարեթ Բեյլի գոլը»: Ֆուտբոլիստ, ով Եվրոպայի առաջնության նախորդ բոլոր խաղերում գոլ է խփել: Ի դեպ, 2000 և 2004 թվականներից հետո Գարեթ Բեյլը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով խմբային փուլի բոլոր հանդիպումներում գոլի հեղինակ է դարձել: Հյուսիսային Իռլանդիան կարգով զիջում է Ուելսի նախորդ մրցակիցներին, այդ պատճառով Բեյլի գոլային շարքի շարունակության շանսերը, ով հիմա համարվում է Եվրոպայի առաջնության լավագույն ռմբարկուի կոչման գլխավոր հավակնորդը, մեծ են: Դրա գործակիցը կազմում է 3,50` բավականին շատ է: Ինձ թվում է` այստեղ կարելի է ռիսկի դիմել: Հաղթելու շանսերը լավն են:

Շնորհակալություն ուշադրության համար, բոլորին հաջողություն: Ձեր հետ Ալեքսանդր Վիշնեվսկին էր` հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
20:00/25 հնս
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
20:00/25 հնս
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/8 եզրափակիչ
20:00/25 հնս
Ուելս - Հյուսիսային Իռլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ