Ուելս – Բելգիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 11 հնս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Ուելս – Բելգիա Ազգերի լիգայի A դիվիզիոնի չորրորդ խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ուելսի հավաքականն Ազգերի լիգայի խաղարկության նախորդ տուրում քիչ էր մնում ոչ-ոքի կորզեր Նիդերլանդների հետ խաղում, սակայն «Նարնջագույնները» չընկճվեցին 92-րդ րոպեին բաց թողած գոլից հետո, նետվեցին առաջ ու անմիջապես խփեցին պատասխան ու հաղթական գոլը։ Այս պահին բրիտանացիները խմբում վերջինն են՝ 0 միավորով։ Բելգիացիները նույն Նիդերլանդներից կրած ծանր պարտությունից հետո ուշքի եկան ու 2-րդ տուրի խաղում քարը քարի վրա չթողեցին Լեհաստանից։ Ռոբերտո Մարտինեսի տղաները ամեն ինչ կանեն զարգացնելու իրենց հաջողությունը։

Ուելսն ու Բելգիան միջազգային ասպարեզում անցկացրել են բացառապես պաշտոնական խաղեր, որոնցում բելգիացիներն ունեն հաղթանակների առավելություն, չնայած վերջին 10 տարվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումներում Ուելսն ունի 2 հաղթանակ մրցակցի 1-ի դիմաց։ Այս թիմերը միասին մրցում էին ԱԱ-2022-ի ընտրական նույն խմբում, որտեղ Բելգիան կարողացավ չպարտվել երկու խաղերում էլ ու առաջին տեղով դուրս գալ Մունդիալի եզրափակիչ փուլ։ Ուելսը գնաց Բելգիայի ճանապարհով միայն այս տարվա գարնանը՝ անցումային խաղերում դուրս թողնելով Ուկրաինային։

Բելգիան Ազգերի լիգայի վերջին 6 հանդիպումներից միայն մեկում է գնդակ բաց թողել առաջին խաղակեսում, մինչդեռ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի առաջին 20 թիմերի հետ խաղում է ունի չափազանց անհաջող ցուցանիշ. վերջին 5 խաղում 1 ոչ-ոքի ու 4 պարտություն։ Հետաքրքիր է, բայց այդ միակ ոչ-ոքին հենց Ուելսի հետ վերը նշված հանդիպմանն է գրանցվել։ Ամեն դեպքում ենթադրում եմ, որ այս խաղի գլխավոր իրադարձություններն ու գոլերի մեծամասնությունը խփվելու է երկրորդ կեսում։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/11 հնս
Ուելս - Բելգիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ