«Ուդինեզե» – «Ռոմա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 13 մրտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ուդինեզե» – «Ռոմա» Իտալիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ուդինեզեն» երբեք էլ լուրջ մրցակից չի եղել «Ռոմայի» համար Իտալիայի առաջնությունում։ Նույնիսկ գավաթի խաղարկություններում, գրեթե միշտ «Ռոման» ունեցել է լուրջ առավելություն այս մրցակցի հետ խաղերում։ Սակայն այս ամենի մասին խոսում ենք բարձրաձայն այն դեպքում, երբ «Ռոման» ընդունում է մրցակցին սեփական դաշտում։ Ինչ վերաբերում է արտագնա խաղերին, ապա «Գայլերը» հաղթելու հետ պարբերաբար ունենում են որոշակի խնդիրներ, բայց մեծամասամբ «Ռոման» գրեթե չի պարտվում «Ուդինեզեին»։ Եթե նայենք վիճակագրությանը, վերջին անգամ «Ռոման» «Ուդինեզեին» պարտվել է 2 տարի առաջ։

Իմ կարծիքով «Ռոման» այս խաղում կհաղթի, բայց չի հաղթի այնքան մեծ առավելությամբ, որքան, գուցե, կարելի է ակնկալել, որովհետև նախ որակազրկման պատճառով բացակայելու է Հենրիխ Մխիթարյանը, որը պատրաստվելու է «Վիտեսի» հետ Կոնֆերենցիաների լիգայի պատասխան հանդիպմանը։ Մխիթարյանից զատ, կբացակայի նաև Կումբուլան։ Կարծում եմ՝ մի շարք ֆուտբոլիստներ հանգստանալու հնարավորություն կստանան, որովհետև «Վիտեսի» հետ հանդիպումը շատ կարևոր է։ Չպետք է մոռանանք, որ վերջին 8 խաղում «Ռոման» ընդհանրապես չի պարտվել բոլոր մրցաշարերում, և կանի ամեն ինչ՝ ներքին ասպարեզում Չեմպիոնների լիգայի ուղեգիր ձեռք բերելու համար պայքարը շարունակելու համար։ 

Դժվար է երկու ճակատով կռիվ տալ, բայց այլ տարբերակ պարզապես չունի «Ռոման»։ Ենթադրում եմ, որ Ժոզե Մոուրինիոյի թիմը կհաղթի «Ուդինեզեին», չնայած որ Գաբրիելե Չոֆիի տղաները վերջին 3 խաղում չեն պարտվել։ Գոլերի քանակ դժվարանում եմ ասել, բայց «Ռոմայի» հաղթանակի համար սահմանված է բավական բարձր գործակից։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից 

Օրդինար: Պարտված
Ա սերիս
21:00/13 մրտ
«Ուդինեզե» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ