«Ուդինեզե» – «Չելսի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 29 հլս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ուդինեզե» – «Չելսի» ընկերական հանդիպման վերաբերյալ։

Շատ երկրներում նոր մրցաշրջանի մեկնարկին մնացել են շաբաթներ։ Իտալիայում և Անգլիայում դեռևս նախամրցաշրջանային ընդմիջում է: Լավ մարզավիճակ հավաքելու համար «Ուդինեզեն» ու «Չելսին» ընկերական հանդիպում կանցկացնեն։ Անցած մրցաշրջանում Ուդինեի ակումբն առաջնությունն ավարտեց 12-րդ տեղում։ Ֆինանսական խնդիրների պատճառով լուրջ տրանսֆեր իրագործել դեռ չի հաջողվել։ Գերխնդիրը շնորհալի Մանուել Մոլինային պահելն էր, սակայն դա էլ չստացվեց. արգենտինացի պաշտպանը տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»: Կորուստը շատ լուրջ է։ Վերջերս Մոսկվայի ԲԿՄԱ-ից իտալական ակումբ տեղափոխված Յակա Բիոլը կդառնա՞ Մոլինային համարժեք փոխարինող. դեռ դժվար է ասել։

Չելսին» նույնպես այս պահին դժվար ժամանակներ է ապրում: Վերջերս կայացած ընկերական խաղում թիմը ջախջախիչ պարտություն կրեց «Արսենալից»՝ 0։4: Թոմաս Տուխելը գոհ չէր արդյունքից։ Հարցազրույցներից մեկում գերմանացին քննադատել է իր՝ լազարեթում գտնվող ֆուտբոլիստներին և ղեկավարությանը, որը առանձնապես չի ուժեղացնում կազմը։ Այս պահին «Թոշակառուների» կազմը համալրվել է միայն երկու նորեկ՝ Ռահիմ Ստերլինգը ու Կալիդու Կուլիբալին։ Մինչդեռ թիմն արդեն լքել է երեք խաղացող՝ պաշտպաններ Անդրեաս Քրիստենսենն ու Անտոնիո Ռյուդիգերը, ինչպես նաև հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Կարծում եմ՝ «Չելսին» հեշտությամբ կհաղթի իտալացիներին։ Լոնդոնցիները պետք է վերականգնեն իրենց խարխլված հեղինակությունն «Արսենալից» կրած պարտությունից հետո։ Հավատում եմ, որ փորձառու Թոմաս Տուխելը, որի հետ լոնդոնցիներն ահռելի հաջողությունների են հասել ոչ վաղ անցյալում, կգտնի իրավիճակը շտկելու ճանապարհը և առնվազն 1-2 գնդակի առավելությամբ կհաղթի։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ընկերական հանդիպում
22:45/29 հլս
«Ուդինեզե» – «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ