«Ուտֆորդ — Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 29 փտր 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Ուտֆորդ — Լիվերպուլ» խաղի վերաբերյալ:

Անգլայի առաջնության գործող առաջատարն այլևս այն նույն գոռոզ «Լիվերպուլը» չէ, որն ահ ու սարսափ է առաջացնում մրցակիցների պաշտպանության վրա։ Այո, թիմը հաղթանակներ է տանում անընդմեջ, սակայն արդեն այսօր ռիսկի է դիմում դուրս մնալ ՉԼ-ից, իսկ 28-րդ տուրի «Ուտֆորդի» հետ խաղում՝ սայթաքել ու չգերազանցել «Արսենալի» անմահ ռեկորդը։

«Ուտֆորդի» հետ Յուրգեն Կլոպի թիմը միշտ էլ բարդ է խաղում։ Հաղթանակները տրվում են ծանր պայքարի արդյունքում, իսկ նախորդ մրցաշրջանում գրանցվել է մարտական ոչ-ոքի։ Առաջիկա խաղին մերսիայդյան ակումբին դարձյալ չեն օգնի Հենդերսոնը, Միլներն ու Շաքիրին, իսկ «Ուոտֆորդը» կադրային խնդիրներ չունի, սակայն Նայջել Պիրսոնն արդեն պետք է գլուխկոտրուկ լուծի՝ ինչպիսի մեկնարկային կազմ դուրս բերել խաղադաշտ։

Չնայած այն հանգամանքին, որ «Ուտֆորդը» սեփական հարկի տակ միշտ խնդիրներ է ստեղծում «Լիվերպուլի» համար, ամեն անգամ «կարմիրները» հաղթանակած են դուրս գալիս։ Կարծում եմ՝ այս անգամ էլ բացառություն չի լինի։

Օրդինար: Չխաղարկված
Պրեմյեր Լիգա
21:30/29 փտր
«Ուտֆորդ - Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0