Ուշագրավ վիճակագրություն. «Մանչեսթեր Սիթի» — «Սանդերլենդ»

20:30, 13 օգս 2016
Խաղում է
Օգոստոսի 13-ին՝ «Էթիհադ» մարզադաշտում Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Մանչեսթեր Սիթին» կհանդիպի «Սանդերլենդին»: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է ծանոթանալ այս խաղի վերաբերյալ Opta ծառայության կողմից տրված վիճակագրական տվյալներին, որոնք հրապարակվել են Betfair խաղադրույքների բորսայի բլոգում: 

— «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Սանդերլենդի» դեմ ԱՊԼ-ի վերջին 4 խաղերում: «Քաղաքաբնակների» հաղթանակի գործակիցը 1,27 է:

— «Սանդերլենդը» ԱՊԼ-ում հյուրընկալվելիս ոչ մի անգամ չի հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: Գործակիցն այն բանի, որ տանտերերը կհաղթեն առաջին խաղակեսում և խաղում, կազմում է 1,76:

— «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ԱՊԼ-ի մեկնարկային տուրի խաղերում դեռևս չի պարտվել՝ հաղթելով 3 անգամ և 5 հանդիպում ավարտելով ոչ-ոքի: Ոչ-ոքիի վրա կարելի է խաղադրույք կատարել 5,69 գործակցով:

— Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայի» ղեկին Պրիմերայի առաջին խաղում պարտվեց «Նումանսիային»: «Սանդերլենդի» հաղթանակի գործակիցը 10,6 է:

— Ագուերոն 2016 թվականի ԱՊԼ-ի լավագույն ռմբարկուն է՝ 18 խաղերում խփած 17 գոլով: Նրա գոլի համար տալիս են 1,60 գործակիցը:

— Սերխիո Ագուերոն «Սանդերլենդի» դեմ առաջնության վերջին 3 խաղերում խփել է երեք գոլ և կատարել երկու գոլային փոխանցում: 3,40 գործակցով կարելի է խաղադրույք կատարել այն բանի վրա, որ արգենտինացին կբացի խաղի հաշիվը:

— Ժերմեյն Դեֆոն գոլ է խփել ԱՊԼ-ի 15 մրցաշրջաններում և կարող է դառնալ ընդամենը 8-րդ ֆուտբոլիստը, ով աչքի է ընկել 16+ մրցաշրջաններում: Նրա գոլի գործակիցը 2,83 է:

— Դեյվիդ Մոյեսը հանդիպել է Պեպ Գվարդիոլային, երբ Մյունխենի «Բավարիան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Առաջին խաղակեսում ոչ-ոքիի և խաղում «Սիթիի» հաղթանակի համար տալիս են 4,04 գործակիցը:

— «Սանդերլենդի» նոր գլխավոր մարզիչը հինգ անգամ հաղթել է «Էթիհադում»: Այդ մարզադաշտում ավելի շատ հաղթանակներ տարել է միայն Արսեն Վենգերը (6): Գործակիցն այն բանի, որ «Սանդերլենդը» չի պարտվի, կազմում է 3,57:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 1-ին տուր
20:30/13 օգս
«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ