Ուշագրավ վիճակագրություն. Լեհաստան — Պորտուգալիա

23:00, 30 հնս 2016
Խաղում է
Հունիսի 30-ին «Վելոդրոմ» մարզադաշտում կկայանա Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչի Լեհաստան — Պորտուգալիա հանդիպումը: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է ծանոթանալ Opta սերվիսի տրամադրած վիճակագրական տվյալներին, որոնք հրապարակվել են Betfair խաղադրույքների բորսայի բլոգում: 

— Լեհաստանը վերջին երեք խաղերում չի պարտվել Պորտուգալիային` տանելով մեկ հաղթանակ և երկու խաղ ավարտելով ոչ-ոքի: Ոչ-ոքի արդյունքի գործակիցը կազմում է 2,80:

— Լեհերի դարպասը պորտուգալացիների խփած վերջին 6 գոլերը գրանցվել են երկրորդ կեսում: Առաջին խաղակեսում ոչ-ոքիի և խաղում Պորտուգալիայի հաղթանակի գործակիցը 5,00 է:

— Պատմության մեջ առաջին անգամ Լեհաստանը հասել է Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Լեհերի հաջորդ փուլ անցնելու վրա կարելի է խաղադրույք կատարել 2,37 գործակցով:

— Պորտուգալիան միակ թիմն է, որն, սկսած 1996 թվականից, Եվրոպայի բոլոր առաջնություններում հասել է քառորդ եզրափակիչ: Թիմը 7 մրցաշարերի ընթացքում 5-րդ անգամ կարող է դուրս գալ կիսաեզրափակիչ: Պորտուգալացիների անցման համար սահմանել են 1,57 գործակիցը:

— Լեհաստանը Եվրոյի մեկ խաղում երբեք մի գոլից ավել չի խփել: Լեհերի մասնակցությամբ 10 հանդիպումներից ոչ մեկում երկու գոլից ավել չի խփվել: Տոտալ 2,5-ից քիչ գոլի գործակիցը 1,35 է:

— Լեհաստանը քառորդ եզրափակչի մասնակիցների մեջ ամենացածր արդյունավետությունն ունի` 4 խաղում 3 գոլ: Տոտալ 1,5-ից քիչ գոլի համար տալիս են 2,15 գործակիցը:

— Լեհաստանը Եվրո-2016-ի չորս խաղերում ընդամենը մեկ գոլ է բաց թողել: Այն խաղադրույքի գործակիցը, որ թիմը կկարողանա անառիկ պահել սեփական դարպասը, կազմում է 2,75:

— Ֆերնանդու Սանտուշի ղեկավարությամբ Պորտուգալիան 11 խաղում չի պարտվել: Հիմնական ժամանակում նրանց հաղթանակի գործակիցը 2,25 է:

— Եվրոպայի վերջին երկու առաջնություններում Յակուբ Բլաշիկովսկին մասնակցել է Լեհաստանի վերջին 5 գոլերին: Նրա դիպուկ հարվածի համար սահմանել են 5,00 գործակիցը:

— Կրիշտիանու Ռոնալդուն ավելի շատ խաղեր է անցկացրել Եվրոպայի առաջնություններում (18), քան ցանկացած այլ ֆուտբոլիստ: Մրցաշարի լավագույն ռմբարկու Միշել Պլատինիի ռեկորդին (9) հավասարվելու համար նրան պետք է խփել ընդամենը մեկ գոլ: Ռոնալդուի գոլի գործակիցը 2,20 է:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016. 1/4 եզրափակիչ
23:00/30 հնս
Լեհաստան - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ