Ուշագրավ վիճակագրություն. Իտալիա — Իսպանիա

20:00, 27 հնս 2016
Երկուշաբթի՝ հունիսի 27-ին, «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտում Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի շրջանակներում կմրցեն Իտալիայի և Իսպանիայի հավաքականները: «Բուքմեյքերների Ռեյտինգն» առաջարկում է ծանոթանալ այս խաղի վերաբերյալ Opta ծառայության վիճակագրական տվյալներին, որոնք հրապարակված են Betfair խաղադրույքների բորսայի բլոգում:

— Սա 35-րդ հանդիպումն է այս թիմերի միջև, որոնցից յուրաքանչյուրը 10 հաղթանակ է տարել: Եվս 14 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Հերթական ոչ-ոքիի գործակիցը 2,75 է:

— Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի վերջին 2 դիմակայություններում Իսպանիան պայքարից դուրս է թողել Իտալիային: Իսպանացիների անցման գործակիցը 1,53 է:

— Վերջին անգամ Իտալիան խոշոր մրցաշարում Իսպանիային հաղթել է 1994 թվականին՝ աշխարհի առաջնության 1/4 եզրափակչում: Իտալացիների հաղթանակի գործակիցը 4,33 է:

— Իտալիան Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆի վերջին 4 խաղերում գոլ չի խփել: Իսպանացիների գոլ բաց չթողնելու գործակիցը 1,95 է:

— Իսպանիան հաղթել է Եվրոպայի վերջին 2 առաջնություններում: «Կարմիր ֆուրիայի» երրորդ անընդմեջ չեմպիոնությունը գնահատվում է 7,00 գործակցով:

— Վերջին անգամ, երբ Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Ֆրանսիայում, Իսպանիան հասել է մինչև եզրափակիչ: Նրանց ֆինալիստ լինելու համար սահմանված է 5,00 գործակիցը:

— Իսպանիան խոշոր մրցաշարերում անցկացրած վերջին 6 խաղերից երեքում պարտվել է: Նույնքան էլ իսպանացիները Եվրոպայի և աշխարհի առաջնություններում անցկացրած վերջին 31 խաղերում պարտվել են: Իտալիայի հաջորդ փուլ անցնելու գործակիցը 2,50 է:

— Վերջինը, ով Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում իսպանացիներին գոլ է խփել, Յուրի Ջորկայեֆն է: 2000 թվականի հունիսից սկսած, 646 րոպե Իսպանիան բաց չի թողել: Տոտալ 2,5-ից քիչ գոլի համար տալիս են 1,36 գործակիցը:

— Միայն Ֆերնանդո Տոռեսն (5) ու Դավիթ Վիլյան (4) են Եվրոպայի առաջնությունում Իսպանիայի կազմում ավելի շատ գոլ խփել, քան 23-ամյա Ալվարո Մորատան (3): Նրա գոլ խփելու հավանականությունը գնահատվում է 2,70 գործակցով:

— Արից Ադուրիսը հավաքականում անցկացրած 8 խաղերում ընդամենը 1 գոլ է խփել: Հատկանշական է, որ դա տեղի է ունեցել Իտալիայի դեմ խաղում: Նրա գոլ խփելու հավանականությունը 2,90 է:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, 1/8 եզրափակիչ
20:00/27 հնս
Իտալիա - Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ