Ուրուգվայ – Կոլումբիա: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
2 թիմերն էլ վառ խաղ են ցուցադրել այս մրցաշարում։ Նույնիսկ ավելի վառ, քան Արգենտինայի հավաքականը։ Բրազիլիայի հավաքականի մասին ասելիք չունեմ, իսկ Ուրուգվայը, ինչպես և կանխատեսում էինք, հեշտությամբ հաղթահարեց բրազիլացիների արգելքը։ Կոլումբիան խմբային փուլում խաղացել է Բրազիլիայի հետ և ավելի վստահ տեսք է ունեցել, քան Ուրուգվայը։
2 թիմերը միասին 8 խաղ են անցկացրել և ընդամենը 3 գոլ են բաց թողել։ Միմյանց միջև սպասվող խաղում 2 թիմերն էլ զգույշ են գործելու։ Այդ պատճառով էլ ընտրում եմ ոչ-ոքի խաղադրույքը՝ 2․95 գործակցով։
Պետք է նշել, որ 2 թիմերում էլ կան ինչպես երիտասարդ, այնպես էլ փորձառու լավ ֆուտբոլիստներ։ Կոլումբիայից շատերի կողմից արդեն մոռացված Խամես Ռոդրիգեսն է, իսկ Ուրուգվայից` Դարվին Նույնյեսը։ Կոլումբիայի հավաքականի կազմում է նաև Լուիս Դիասը։
Կարծում եմ, որ գոլային պահերը շատ չեն լինի և լավագույն դեպքում թիմերը մեկական գոլ կխփեն։
Այնուամենայնիվ, մի փոքր առավելություն կտամ Կոլումբիային, չնայած հավանում եմ Մարսելո Բիելսայի աշխատանքը։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Կոլումբիան ավելի հետաքրքիր խաղ է ցուցադրել։
Ընտրում եմ Կոլումբիան չի պարտվի (1X) և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․73 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: