Ուրուգվայ – Կոլումբիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Կարծում եմ՝ շատերն են ցանկանում եզրափակիչում տեսնել Արգենտինայի և Ուրուգվայի հավաքականներին։ Դրա համար ուրուգվայցիները պետք է հաղթահարեն Կոլումբիայի արգելքը։ Այս մրցաշարում Ուրուգվայը դեռ չի սայթաքել։ Մարսելո Բիելսայի գլխավորած թիմը վստահ հաղթանակներ է տարել Պանամայի և Բոլիվիայի նկատմամբ։ Խմբային փուլի 3-րդ տուրում թիմը հաղթել է ԱՄՆ-ին, իսկ փլեյ-օֆֆում պայքարից դուրս է թողել Բրազիլիայի հավաքականին։ Կարծում եմ, որ առաջիկա խաղի հետ կապված դիտարկումները պետք է հիմնված լինեն հենց բրազիլացիների հետ խաղի վրա։ Այդ հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 0։0 հաշվով։ Ուրուգվայը հաղթել է հետխաղային 11 մետրանոցներով։
Գրեթե նույն իրավիճակն է նաև Կոլումբիայի մոտ։ Թիմը վստահ խաղ է ցուցադրել խմբային փուլում՝ հաղթելով Պարագվային և Կոստա Ռիկային։ Երրորդ տուրում Կոլումբիայի հավաքականը չի պարտվել բրազիլացիներին, իսկ փլեյ-օֆֆի առաջին խաղում 5։0 հաշվով ջախջախել է Պանամային։
Կարծում եմ, որ այստեղ գոլազուրկ ոչ-ոքի չենք տեսնի։ Ենթադրում եմ, որ թիմերը կփոխանակվեն գոլերով, սակայն կընտրեմ Ուրուգվայի հավաքականը դուրս կգա եզրափակիչ խաղադրույքը՝ 1․75 գործակցով։ Մարսելո Բիելսայի գլխավորած թիմը կարող է հաղթահարել Կոլումբիայի արգելքը։ Ուրուգվայցիները փայլուն մարզավիճակում են։ Բացի այդ, Ուրուգվայը կարգով գերազանցում է մրցակցին։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: