Ուրուգվայ – Հարավային Կորեա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Միանշանակ է ու աներկբա, որ Ուրուգվայի հավաքականը նպատակ ունի որքան հնարավոր է հեռու գնալ աշխարհի այս առաջնությունում։ Սակայն այդ ճանապարհը լի է բազմաթիվ խոչընդոտներով։ Հարավամերիկացիները պայքարելու են խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար, սակայն նախ պետք է հաղթել խմբում ընդգրկված մյուս թիմերին. առաջին մրցակիցը Հարավային Կորեայի հավաքականն է։
Դիեգո Ալոնսոն իր տրամադրության տակ ունի զորեղ ու մարտունակ թիմ՝ անզուգական հարձակման գծով. երիտասարդ Դարվին Նունյեսի կողքին խաղալու են ծերացող աստղեր Էդինսոն Կավանին ու Լուիս Սուարեսը։ Հենց նրանցից մեկը պետք է լինի Նունյեսի թիմակիցը մեկնարկային կազմում։ Արժե նշել, որ գերազանց մարզավիճակ ունեցող Ֆեդե Վալվերդեն նույնպես թիմի հետ մեկնել է Կատար, չնայած ուներ վնասվածք, բայց արդեն ապաքինվել է։ Նույն կարգավիճակն ունի նաև «Բարսելոնայի» առաջատար պաշտպան Ռոնալդ Արաուխոն։ Նրա մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Նախորդ ընկերական խաղում Ուրուգվայը ցույց տվեց, որ թիմը լավ մարզավիճակ է հավաքել. Կանադան ընկերական խաղում ոչ մի շանս չուներ՝ պարտություն 0-2 հաշվով։
Հարավային Կորեայի հավաքականում ամեն ինչ պտտվում է առաջատար Հյոն Մին Սոնի շուրջ։ «Տոտենհեմի» հարձակվողն իր վերջին խաղերից մեկի ժամանակ վնասվածք ստացավ ու ժամանակից շուտ թողեց խաղադաշտը։ Վերջին 3 խաղը նա բաց է թողել և չի մասնակցել իր հավաքականի ընկերական հանդիպմանը։ Հայտնի չէ՝ կկարողանա նա դուրս գալ դաշտ, թե՝ ոչ։ Համենայնդեպս առանց նրա Հարավային Կորեան կարողացավ պարտության մատնել Իսլանդիայի ընտանուն։
Ուզում եմ հավատալ, որ հիմնականում սակավագոլ առաջին տուրի վերջին խաղային օրը գոլեր կտեսնենք։ Ուրուգվայն առջևի գծում ունի վարպետ կատարողներ, որոնք 1-2 գնդակ պետք է խփեն։ Պաշտպանությունում ամեն ինչ միանշանակ չէ։ Թեպետ դարպասը պաշտպանում է բազմափորձ Ֆերնանդո Մուսլերան, բայց նա էլ երբեմն սխալներ է թույլ տալիս։ Կարծում եմ, որ Ուրուգվայը կհաղթի և թիմերը կփոխանակվեն գոլերով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: